Նախօրեին համացանցում հրապարակված՝ Սևաբերդ բնակավայրի ջրամբարում ձկների զանգվածային անկման տեսանյութի վերաբերյալ տեղեկացնում եմ, որ այսօր առավոտյան մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության մասնագետները, Ակունք համայնքի ղեկավարը Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցների հետ այցելել են ջրամբարի տարածք: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:
«Տեսչական մարմնի մասնագետների կողմից իրականացվել են նմուշառման աշխատանքներ՝ անկման պատճառները հասկանալու նպատակով: Կատարվում է լաբորատոր ուսումնասիրություն:
Արդյունքները պարզվելուց անմիջապես հետո կտրամադրենք համապատասխան տեղեկատվություն»,- գրել է մարզպետը: