«Բժիշկներ առանց սահմանի» միջազգային մարդասիրական կազմակերպությունը կոչ է արել հրաժարվել կորոնավիրուսային դեղերի արտոնագրեր տրամադրելուց, ինչպես նաև թեստերի, դեղորայքի կամ պատվաստանյութերի վաճառքից շահույթ ստանալու մտադրությունից, ասվում է կազմակերպության հաղորդագրության մեջ:
«Մենք կոչ ենք անում արտադրողներին՝ չձևակերպել արտոնագրեր և չձգտել շահույթ ստանալ այդպիսի ապրանքների վաճառքից, կոչ ենք անում կառավարություններին՝ միջոցներ ձեռնարկել դեղերի հասանելիությունն ապահովելու և դրանց գների նկատմամբ վերահսկողություն հաստատելու ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Որպես օրինակ են բերել Կանադան, Չիլին, Էկվադորը և Գերմանիան, որոնք արդեն քայլեր են ձեռնարկել այս ուղղությամբ: «Եթե մյուսները չհետևեն նրանց օրինակին, ներկա համաճարակը կձգվի անորոշ ժամանակով»,- զգուշացվում է կազմակերպությունը: