Ֆրանսիայում հատուկ գնացքը COVID-19-ով վարակվածներին երկրի արևելյան հատվածից կտեղափոխի արևմուտք, քանի որ արևելյան շրջաններում վարակի դեպքերն ավելանում են: Ստրասբուրգից մեկնող գնացքը կտեղափոխի 20 վարակակրի՝ գրում է Euronews-ը:
Ֆրանսիայում հայտարարվել է կորոնավիրուսի վարակի 25.233 դեպք: Ախտից մահացածների թիվը 1331 է, ընդ որում, մեկ օրում մահացել է 231 մարդ: Դեպքերի մեծ մասը գրանցվում է Ֆրանսիայի արևելյան շրջաններում, որտեղ բուժհաստատությունները դժվարությամբ են պայքարում վարակի դեմ: