Ֆրանսիայում կորոնավիրուսի տարածման կանխարգելիչ միջոցառումների շրջանակում երկրի Լիլ քաղաքի ղեկավարը հեռացրել է հանրային վայրերում տեղադրված բոլոր նստարանները, գրում է Euronews-ը: Լիլի քաղաքապետի նախաձեռնության նպատակն է արտակարգ իրավիճակում մարդկանց հնարավորինս հեռու պահել միմյանցից: Ֆրանսիայի բազմաթիվ քաղաքացիներ չեն ենթարկվում իշխանությունների հաստատած սահմանափակումներին և շատ հաճախ խախտում են կանոնները՝ նույնիսկ տուգանքի սպառնալիքի պայմաններում: Հետևաբար, քաղաքային իշխանություններն այսկերպ են որոշել պայքարել: