Ռուսաստանը, Չինաստանը, Իրանը, Սիրիան, Կուբան, Նիկարագուան, Հյուսիսային Կորեան ու Վենեսուելան համատեղ նամակ են հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, որում հորդորել են մի շարք երկրներից պահանջել կասեցնել կորոնավիրուսի դեմ պայքարի գործում պետությունների ջանքերը խոչընդոտող միակողմանի պատժամիջոցները՝ գրում է ТАСС-ը:
Նամակում մասնավորապես ասվում է. «Մենք չենք կարող քաղաքական հաշվարկներին թույլ տալ կանգնել կյանքերի փրկության ճանապարհին: Եկել է համաշխարհային համերաշխության ժամանակը»: