Լիբանանի կառավարությունը որոշում է կայացրել մինչև ապրիլի 12-ը երկարաձգել համաճարակային արտակարգ իրավիճակի ռեժիմը՝ պահպանելով կորոնավիրուսի տարածման դեմ պայքարին միտված բոլոր միջոցառումները՝ գրում է РИА Новости-ն: Այս մասին լրագրողներին հայտնել է Լիբանանի տեղեկատվության նախարարը:
Ավելի վաղ Լիբանանի նախագահ Միշել Աունի գլխավորած անվտանգության հարցերի Գերագույն խորհուրդը կառավարությանն առաջարկել էր ևս երկու շաբաթով երկարաձգել քաղաքացիական մոբիլիզացման ռեժիմը: Պետության ղեկավարը նախարարների հետ հանդիպման ժամանակ հայտնել էր, որ նման միջոցառումներն արդարացված է համարում, և պետք է դրանք պահպանվեն մինչև վարակի տարածման աճը չդադարի: