Երևանի սուպերմարկետները «գծանշումներ» են կատարում, որ հաճախորդները հերթում պահպանեն սոցիալական հեռավորությունը։ Այս մասին Ֆեյսբուքի էջում տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը, նշելով՝ «Հուսով եմ, որ նման նշումները կօգնեն պահպանել հերթերը նաև կորոնավիրուսից հետո և կձևավորեն հերթ կանգնելու նոր մշակույթ։
Գործընթացը իրականացվում է Երևանի քաղաքապետարանի առևտրի վարչության հորդորով և վերահսկողությամբ»։