Եվրոպայում կորոնավիրուսի վարակման ու մահացության դեպքերի ավելացման ֆոնին Եվրախորհրդի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ «Եվրոպան պայքարում է իր կյանքի համար»:
«Դժվար է հասկանալ այն աստիճանը, թե որքան է փոխվել աշխարհը մեր վերջին հանդիպումից հետո»,- հայտարարել է Եվրախորհրդի նախագահը Եվրախորհրդարանում ելույթի ժամանակ:
«Մեր ապրելակերպը փոխվել է: Մենք ամենուրեք հանդիպում ենք փակ դռների, դատարկ դարակների: Առօրյա բնականոն կյանքից հեռացել ու հանուն կյանքի պայքար ենք մղում»,- նշել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը:
Եվրախորհրդի նախագահը քննադատել է Եվրամիության այն երկրներին, որոնք հոգ են տանում միայն իրենց համար, երբ Եվրոպան պետք է գործի յուրաքանչյուրի համար: