Չինաստանում հայտնաբերվել է COVID-19-ի առաջին վարակակիրը: РИА-Новости-ն գրում է, որ կորոնավիրուսով առաջինը վարակվել է Ուհանի ծովամթերքի շուկայում ծովախեցգետին վաճառող մի կին: Վեյ ազգանունով կնոջ մոտ 2019-ի դեկտեմբերի 11-ին անհայտ պատճառներով բարձր ջերմություն է արձանագրվել: Ավելի ուշ պարզվել է, որ նա է եղել կորոնավիրուսով առաջին վարակակիրը:
Բարձր ջերմության արձանագրումից հետո կինը դիմել է իր տան առաջին հարկում գտնվող կլինիկա, սակայն նրան այնտեղ չեն օգնել: Եվ միայն դեկտեմբերի 16-ին կինը դիմել է հիվանդանոց: