ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երեքշաբթի՝ մարտի 24-ին, պատմության մեջ առաջին անգամ հանդիպում անցկացրեց տեսակոնֆերանսի միջոցով: Կորոնավիրուսի համաճարակի պատճառով խորհրդի անդամ երկրների ներկայացուցիչները կապ են հաստատել իրենց տներից, և չորսժամյա հանդիպումը բազմիցս ընդհատվել է համաժողովի մասնակիցների ինտերնետի կամ էլեկտրաէներգիայի անջատումների պատճառով:
Տեխնիկական խնդիրները թույլ չեն տվել անգլերեն անցկացվող հանդիպումը թարգմանել այլ լեզուներով: Դիվանագետները հույս են հայտնել, որ հաջորդ հանդիպումները կանցկացվեն տեխնիկական ավելի բարձր մակարդակով:
Համաժողովը նվիրված էր Կոնգոյի իրավիճակին և ընդունվել է որպես տեսակապի համակարգերի փորձարկում: Չի լուծվել ինտերնետի միջոցով քվեարկելու հարցը: Ռուսաստանը, որը Անվտանգության խորհրդում վետոյի իրավունք ունի, դեմ է արտահայտվել հեռավար քվեարկությանը և պարտադիր է համարել խորհրդակցությունների սենյակում անդամ երկրի ներկայացուցիչների ֆիզիկական ներկայությունը: