Չինաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվը օրեցօր նվազում է, վարակվածների ավելի քան 90%-ը՝ 81171 հիվանդից 73 159-ը, վերականգնվել է, հիվանդանոցներում դեռևս մնում է 735 մարդ. Չինաստանի Առողջապահության պետական կոմիտեի հայտարարությունը մեջբերում է РИА Новости-ն:
Պեկինը աստիճանաբար հանում է կորոնավիրուսային վարակի դեմ պայքարում հաստատված սահմանափակումները: Մարտի 11-ին Ուհանում՝ վարակի կենտրոնում, վերականգնվեցին հիմնական ձեռնարկությունները: Ապրիլի 8-ին էլ նախատեսված է հանել սահմանափակումներն այդ քաղաքում: Կվերականգնվեն նաև տրանսպորտային կապերը: Հեռացվել են և Հուբեյ նահանգ մուտքի ու ելքի սահմանափակումները: