ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Twitter-ում անդրադարձել է Իրանի իր գործընկերոջ հետ ունեցած հեռախոսազրույցին:
«Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆի հետ ունեցած հեռախոսազրույցում շնորհավորեցի գործընկերոջս Նովրուզի առթիվ։ Երկուստեք ընդգծեցինք ամուր համակարգման, համերաշխության և փոխաջակցության կարևորությունը՝ նոր տիպի կորոնավիրուսի հաղթահարման և մեր ժողովուրդների միջև դարավոր բարեկամության ու համագործակցության առավել ամրապնդման ուղղությամբ աշխատելու գործում»,- գրել է Մնացականյանը: