Կորոնավիրուսից մահացության դեպքերի թիվն Իսպանիայում հասել է 3434-ի, իսկ Չինաստանում, որտեղ բռնկվեց համաճարակը, գրանցվել է 3 287 մահվան դեպք: Ամենամեծ թվով մահացածները Իտալիայում են՝ 6820 մարդ:
Մեկ օրվա ընթացքում Իսպանիայում վիրուսի պատճառով մահացել է 738 մարդ, սա 27 տոկոսով ավել է երեկվա տվյալից: Օրվա ընթացքում վարակվածների թիվն աճել է 7937-ով, վարակակիրների ընդհանուր թիվը 47 610 է:
Միևնույն ժամանակ, 3166 հիվանդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքներում, 5367-ը դուրս է գրվել: Համապատասխանաբար, երեկվա համեմատ դա 20 և 41 տոկոսով ավելի է:
Իսպանիայի իշխանությունները հույս ունեն, որ մինչև շաբաթվա վերջ կարանտինային խիստ միջոցառումները դրական արդյունք կտան:
Երկրում կորոնավիրուսն ակտիվորեն տարածվում է ինքնավար համայնքներում, որտեղ նախկինում վարակի դեպքեր չէին գրանցվել: