Ուելսի արքայազն Չարլզը կորոնավիրոսի թեստ է հանձնել և ստացվել է դրական պատասխան: 71-ամյա արքայազնը վարակի թեթև ախտանիշներ ունի, «բայց հիմնականում իրեն լավ է զգում», հայտնել է Clarence House-ը: 72-ամյա դքսուհին, սակայն, կորոնավիրուսի վարակակիր չէ:
Նույն աղբյուրը հայտնել է, որ Չարլզն ու Քամիլան այժմ ինքնամեկուսացած են Բալմորալում:
Պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է, որ «Հնարավոր չէ պարզել, թե ումից է արքայազնը վարակվել վիրուսով, քանի որ վերջին շաբաթների ընթացքում նա հասարակական լայն գործունեություն էր ծավալում»: