Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 66-ի: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է երկրում հիվանդության մշտադիտարկում իրականացնող հատուկ կայքում, գրում է Риа Новости-ն:
Ավելի վաղ Վրաստանում վարակակիրների թիվը 61 էր: Շաբաթ օրը երկրի իշխանությունները հայտարարել էին արտակարգ դրության ռեժիմ, որը ենթադրում է որոշ սահմանափակումներ: Ավելի քան 10 հոգու կուտակման դեպքում պատժամիջոցներ կկիրառվեն: