Կորոնավիրուսի համավարակի պատճառով աշխարհի տարբեր երկրներում որոշ խոշոր արտադրողներ ժամանակավորապես դադարեցրել են իրենց գործարանների աշխատանքը: Ճապոնական Honda ավտոարտադրող ընկերությունն էլ որոշել է փակել իր արտասահմանյան գործարանները, այդ թվում՝ Թուրքիայում գտնվող խոշոր գործարանը՝ հայտնում է ermenihaber-ը:
Ընկերությունը նշել է, որ Covid-19 կորոնավիրուսի համավարակի պատճառով մարտի 23-ից սկսած դադարեցվելու է Թուրքիայի Քոջաելի նահանգի Շեքերփընար շրջանում գտնվող գործարանի աշխատանքը։ Այն նախատեսվում է վերսկսել ապրիլի 6-ից: