Մենք պատերազմում ենք անտեսանելի թշնամու դեմ. Մակրոն

ՄՄարի Կոստանյան

Ֆրանսիայում արտակարգ իրավիճակ չի հայտարարվել, բայց նախագահ Մակրոնը ուղիղ եթերում հայտարարել է, որ պետությունն արդեն խստացված ռեժիմով կվերահսկի մարդկանց հանդիպումները:

Երկրում նվազագույնը 15 օրով հասարակական վայրերում, շուկաներում, այգիներում մեծաթիվ մարդկանց հավաքները կարգելվեն, կարգելվեն նույնիսկ ընտանեկան հավաքույթները, քանի որ, ըստ նախագահ Մակրոնի, թեև կորոնավիրուսը շարունակում է երկրում տարածվել, այնուամենայնիվ, մարդկանց մեծամասնությունը շարունակում է ապրել այնպես, ասես ոչինչ տեղի չի ունեցել:

Կառավարությունը երկրի ղեկավարի ելույթից անմիջապես հետո կսկսի պատժամիջոցներ մշակել խստացված կանոններին չհետևողների համար, բոլորը կենթարկվեն պատասխանատվության, եթե չհետևեն նոր որոշմանը, վստահեցրել է նախագահ Մակրոնը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում