ԳԳայանե Թամամյան

Վարչապետն ու ընտանիքը կորոնավիրուսի նոր թեստ են հանձնել, առաջին հիվանդը տուն է գնում

Վարչապետն ու ընտանիքը կորոնավիրուսի նոր թեստ են հանձնել, առաջին հիվանդը տուն է գնում

Հայաստանում մարտի 1֊ին գրանցված կորոնավիրուսով վարակված առաջին հիվանդը դուրս կգրվի,- ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտնեց վարչապետ Փաշինյանը։ 

Վարչապետը էջմիածինցիներին խնդրեց քաղաքից դուրս գալու 27 ելքերից ընտրել 3֊ը։ Մյուս ճանապարհները փակ կլինեն։ Երեք ճանապարհներին հերթապահություններ կլինեն, ջերմաչափումներ կարվեն և համապատասխան գործողություններ կիրականացվեն։ 

Խոսելով H1N1 վիրուսի հետ համեմատությունների մասին՝ վարչապետը նշեց, որ 2016֊ին այդ վիրուսից մահացել է 30 մարդ, բայց այդ ժամանակ այսպիսի աժիոտաժ չկար։ Վարչապետը խուճապը կապել է համացանցի և խոսքի ազատության հետ։

Վարչապետը հայտնեց նաև, որ շփում է ունեցել Իտալիայից Մեղրի ժամանած քաղաքացու հետ, որը վարակված է կորոնավիրուսով։

Դեռ Սևանում ենք, նորից թեստ ենք հանձնել ամբողջ ընտանիքով, գիշերը պատասխանը կլինի և կտեղեկացնենք մանրամասները։ Եթե պատասխանը դրական լինի, ընտանիքով կշարունակենք ինքնամեկուսացումը,  բացասական պատասխանի դեպքում՝ առավոտյան արդեն կվերադառնամ ու կլինեմ կառավարության իմ աշխատասենյակում,- ասաց վարչապետը։

Որևէ քաղաքական նպատակ չի կարող բարձր լինել, քան հանրային առողջությունն ու անվտանգությունը։ Եթե հանրաքվեն և համաճարակային իրավիճակը հակասում են իրար, ապա մենք համապատասխան որոշում կկայացնենք,- նշեց վարչապետ Փաշինյանն ու հավելեց, որ վաղը կառավարությունը կքննարկի նաև Հայաստանի որոշ շրջաններում արտակարգ դրություն հաստատելու հնարավորությունը, եթե լինի դրա անհրաժեշտությունը։ Վարչապետի խոսքով՝ մենք պետք է պատրաստ լինենք ավելի խիստ միջոցների։

Կոչ եմ անում զերծ մնալ խուճապային տրամադրություններից, լինել մաքսիմալ զսպված, տրամադրվում է ամբողջական ինֆորմացիա և ոչինչ չենք թաքցնում,- ասաց վարչապետը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում