Վրաստանի զբոսաշրջության ոլորտը մոտ է սնանկացման, քանի որ երկրում ամրագրումների 90 տոկոսը չեղարկվում է կորոնավիրուսի տարածման պատճառով: Թեմային անդրադարձել ու լուրջ մտահոգություն է հայտնել Վրաստանի հյուրանոցների ու ռեստորանների ասոցիացիայի ղեկավար Շալվա Ալավերդաշվիլին:
«Մենք առաջին լուրջ հարվածն ենք ստացել. վերջին 5-6 օրվա ընթացքում Թբիլիսիի հյուրանոցներում չեղարկվել են մարտ-ապրիլ ամիսների ամրագրումները: Դա նշանակում է, որ ոլորտը գրեթե սնանկացման եզրին է: Ես չգիտեմ, թե ինչ է լինելու վաղը»:
Շալվա Ալավերդաշվիլիի խոսքով՝ առավելապես տուժել է Թբիլիսին, քանի որ շրջանային ակտիվ տուրիստական սեզոնը դեռևս չի բացվել, իսկ դա որոշ առումով փրկում էր իրավիճակը: