Թուրքիայի և Իրանի իշխանությունները հրապարակել են թարմացված տվյալներ՝ փետրվարի 23-ին այդ երկրների սահմանին տեղի ունեցած երկրաշարժի զոհերի և վիրավորների մասին:
Ըստ CNNturk-ի՝ Անկարան հայտնել է 10 զոհերի և ավելի քան 50 վիրավորների մասին, որոնց կեսը շարունակում է բուժվել հիվանդանոցներում:
Թեհրանում զոհերի մասին տեղեկություններ չկան, բայց հայտարարել են, որ երկրաշարժից առնվազն 105 մարդ է տուժել:
Հաղորդվում է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է իրանական Սալմաս բնակավայրից 30-35 կմ հյուսիս-արևմուտք և Թուրքիայի Յոզալպ բնակավայրից 50-55 կմ հարավ-արևելք: Օջախում, 5-10 կմ խորության վրա, գրանցվել են տասնյակ ցնցումներ՝ մինչև 6 բալ ուժգնությամբ:
Հիշեցնենք, որ 2020 թվականի հունվարին գրանցված ևս մի երկրաշարժի հետևանքով առնվազն 40 մարդ զոհվեց Թուրքիայի արևելքում: