• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ․ Տնտեսությունը, պետականությունը խոշտանգածները բողոքում են խոշտանգումներից. Վարդապետյան Բաց հարթակ․ Տնտեսությունը, պետականությունը... 20:36
ԱՄՆ-ը պատրաստ է անհրաժեշտության դեպքում նոր հարվածներ հասցնել Իրանին. Թրամփ. «Հարևաններ» ԱՄՆ-ը պատրաստ է անհրաժեշտության... 20:22
ԵՄ-ն՝ պատրվակ, ՌԴ-ն ձգտում է պահպանել ՀՀ կախվածությունը ԵՄ-ն՝ պատրվակ, ՌԴ-ն ձգտում... 20:09
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Կորոնավիրուսի ուրվականը շրջում է Կովկասում. կհաջողվի՞ մեզ խուսափել
Հասարակություն
15:0727 Փտր, 2020

Կորոնավիրուսի ուրվականը շրջում է Կովկասում. կհաջողվի՞ մեզ խուսափել

Իրանի հետ օդային հաղորդակցության սահմանափակումը չկասեցրեց կորոնավիրուսի մուտքը Վրաստան։ Նախօրեին՝ միայն երեկ ուշ երեկոյան Վրաստանում իմացան, որ միացան այն երկրների շարքին, որտեղ կորոնավիրուսի դեպք է գրանցվել։ Տեղեկությունը ասուլիսի ժամանակ հայտնեց առողջապահության նախարար Եկատերինե Տիկարաձեն։

Նախարարի խոսքով՝ վիրուսը հայտնաբերվել է Վրաստանի քաղաքացի 50-ամյա մի տղամարդու մոտ, որն Ադրբեջանի տարածքով Իրանից է ժամանել իրենց երկիր:

«Հիվանդը ներկայում մեկուսացված է․ այս փուլում նրա առողջությանը ոչինչ չի սպառնում: Ուզում եմ հավաստիացնել մեր համաքաղաքացիներին, որ խուճապի պատճառ չունենք, քանի որ կառավարությունն անում է ամեն ինչ և ձեռնարկում է բոլոր միջոցները՝ կանխելու կորոնավիրուսի համաճարակի տարածումը Վրաստանում»:

Վրաստանի իշխանությունն արագ արձագանքեց առողջապահության նախարարի հայտարարությանը։ Կեսգիշերին մոտ հայտարարվեց, որ րոպեներ առաջ ավարտվել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի գլխավորությամբ ստեղծված արտակարգ միջգերատեսչական համակարգող խմբի հանդիպումը: Արտակարգ խումբը  կառավարության ղեկավարն ստեղծել էր Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվելուց անմիջապես հետո, որը գլխավորում է անձամբ: Վարչապետը բոլոր գերատեսչությունների ներկայացուցիչներից լսել է մանրամասն տեղեկություն վարակի տարածումից խուսափելու տեսանկյունից ընթացիկ և նախատեսված միջոցառումների մասին:

Արտակարգ համակարգող խմբի հանդիպման ընթացքում որոշում է կայացվել ավիաչվերթի հետ միասին Իրանից սահմանափակել նաև ցամաքային ճանապարհով մուտքը: Նշված որոշման մասին արդեն տեղեկացվել է իրանական կողմը:

Վաղ առավոտյան կրկին խոսեց վարչապետ Գախարիան։

«Վրաստանում գրանցվել է առաջին դեպքը, մենք չունենք խուճապի հիմք: Առողջապահության նախարարությունը, համապատասխան գերատեսչությունները և ստեղծված համակարգող միջգերատեսչական խորհուրդը լիովին վերահսկում են իրավիճակը: Բոլորս պետք է հաշվի առնենք Առողջապահության համաշխարհային կազմակերպության հանձնարարականները: Ակտիվորեն շարունակվում է համակարգող խորհրդի աշխատանքը, որն ստեղծվել է հունվարի 28-ին, և այդ խորհրդի արդյունավետ աշխատանքի արդյունքում Վրաստանի սահմանին բացահայտվեց առաջին դեպքը»,- հայտարարեց Վրաստանի Կառավարության ղեկավարը:

Խուճապը շրջանցել չհաջողվեց Ադրբեջանում։ Տեղեկությունը, որ Վրաստանում կորոնավիրուսով վարակված անձն Ադրբեջանի տարածքով է Վրաստան հասել, րոպեների ընթացքում դարձավ ադրբեջանական կայքերի թոփ թեման։ Ապոկալիպտիկ վերնագրերի պակաս չզգացվեց․

Սա ադրբեջանական կայքերից մեկի խորագրերից է։ Հոդվածում նշվում է, որ վարակված տղամարդը Ադրբեջանում տարբեր մարդկանց հետ որոշակի շփումներ է ունեցել։

Հայաստանում անհամեմատ հանգիստ արձագանքեցին Վրաստանում կորոնավիրուսի հայտնվելու դեպքին։ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը առավոտյան Ֆեյսբուքի էջում գրեց, որ քիչ առաջ է խոսել Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինե Տիկարաձեի հետ, որպեսզի հասկանա կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը հարևան երկրում:

«Նախարարի հավաստմամբ` կորոնավիրուսով ախտորոշված պացիենտի հետ շփված 4 անձինք հետազոտվել են և նրանց մոտ չի հայտնաբերվել վարակը: Նրանք 14 օր կմնան մեկուսացման մեջ»,- գրել է Թորոսյանը:

Ավելի ուշ, Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից հետաքրքրվեց, թե ինչ իրավիճակ է մեր տարածաշրջանում կորոնավիրուսի հետ կապված, և ինչ է նախաձեռնել նախարարությունը դրա ներթափանցումը Հայաստան կանխելու համար:

«Վերջին ինֆորմացիան Վրաստանում երեկ արձանագրված մեկ դեպքն էր: Ես առավոտյան խոսել եմ իմ ընկերոջ հետ: Նրա հետ շփված բոլոր մարդկանց մոտ թեստը բացասական է ցույց տվել և նրանք մեկուսացվել են, որ երկու շաբաթվա ընթացքում կամ դառնան վարակակիր, կամ արդեն առողջ համարվելով՝ դուրս գրվեն: Գտնում եմ, որ Վրաստանում մեկ դեպքի արձանագրումով համաճարակաբանական իրավիճակը չի փոխվում»,- նշեց նախարար Թորոսյանը:

Վարչապետը հավաստիացրեց՝ բացառվում է, որ կորոնավիրուսի Հայաստան ներթափանցման տեղեկատվությունը կառավարությունը թաքցնի։

Հայաստանում կանխարգելիչ գործողությունները միայն առողջապահության նախարարությունը չէ, որ համակարգում է։ Նախօրեին կարևոր քայլ կատարեց ՀՀ պաշտպանության նախարարությունը․ փետրվարի 25-ից ՀՀ ԶՈՒ բոլոր զորամասերում արգելվեցին զինծառայողների ծնողների և հարազատների այցելությունները, պարտադիր ժամկետային զինծառայողների բոլոր տեսակի արձակուրդներն ու ազատ արձակումները, այդ թվում՝ վերականգնողական (բուժական) արձակուրդների տրամադրումը (բացառությամբ «Ես եմ» ծրագրով զինվորական ծառայություն անցնող զինծառայողների)։

ՀՀ ՊՆ-ի հաղորդագրությունում նշվում է, որ ՀՀ զինված ուժերում կանխարգելիչ միջոցառումները նպատակ ունեն կանխել կորոնավիրուսային հիվանդության ներթափանցումը զորամասեր, հնարավորինս ապահովագրել զինծառայողներին վարակվելուց և անհրաժեշտության դեպքում ճիշտ կազմակերպել հակահամաճարակային գործողությունները։

Արցախն ու կորոնավիրուսը

Արցախի կառավարությունը ևս կանխարգելիչ միջոցառումներ է ձեռնարկել։ Ստեփանակերտից հայտարարել են, որ հաշվի առնելով Արցախում վերին շնչառական ուղիների սուր վարակներով և գրիպով հիվանդացության որոշակի աճն ու հարևան երկրներում կորոնավիրուսով հիվանդացության դեպքերը՝ Արցախի Հանրապետության պետական նախարարի գլխավորությամբ և մի շարք գերատեսչությունների ներգրավմամբ իրականացվել են մի շարք միջոցառումներ՝ կորոնավիրուսի ներթափանցումը կանխելու և հանրապետությունում համաճարակային վիճակը կայուն պահպանելու նպատակով.

«Ամենօրյա մշտադիտարկում է իրականացվում հանրակրթական և նախադպրոցական հիմնարկներում: Գործող չափորոշիչների համաձայն՝ 25 տոկոսից ավելի բացակայության դեպքում անհրաժեշտություն է առաջանում ժամանակավորապես դադարեցնել գործունեությունը:

Այսօրվա դրությամբ 232 դպրոցից 93-ի դասապրոցեսն ու բոլոր նախակրթարանների գործունեությունը դադարեցված են՝ վերին շնչուղիների սուր վարակի հետագա տարածումը կանխարգելելու նպատակով»:

Աշխարհն ու կորոնավիրուսը

Մինչև Հարավային Կովկասում նախապատրաստվում են հնարավոր բոլոր զարգացումներին, կորոնավիրուսը շարունակում է նոր տարածքներ «գրավել»։ Ամեն օր վարակի հարյուրավոր նոր դեպքեր են գրանցվում մոլորակի տարբեր երկրներում:

Ժամեր առաջ հայտնի դարձավ, որ կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է Էստոնիայում, դրանից առաջ էլ տեղեկություն էր տարածվել, որ Նորվեգիան ևս միացել է իր տարածքում կորոնավիրուս գրանցած երկրների շարքին։

Կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում այս պահին գերազանցում է 82 հազարը, որոնց մեծամասնությունը Չինաստանում են: Ընդհանուր առմամբ, մահացել են ավելի քան 2800-ը:

Չինաստանում գրանցվել է 78064, Ավստրալիայում՝ 23, Ֆրանսիայում՝ 18, Գերմանիայում՝ 19, Իրանում՝ 139, Իտալիայում՝ 374, Ճապոնիայում՝ 705, Քուվեյթում՝ 25, Մալայզիայում՝ 22, Սինգապուրում՝ 91, Հարավային Կորեայում՝ 1261, Իսպանիայում՝ 11, Թայվանում՝ 31, Թաիլանդում՝ 40, ԱՄԷ-ում՝ 13, Մեծ Բրիտանիայում՝ 13, Միացյալ Նահանգներում՝ 57, Վիետնամում՝ 16: Աֆղանստանում, Ալժիրում, Ավստրիայում, Բելգիայում, Բրազիլիայում, Կամբոջայում, Խորվաթիայում, Դանիայում, Եգիպտոսում, Էստոնիայում, Ֆինլանդիայում, Վրաստանում, Հունաստանում, Հնդկաստանում, Իրաքում, Իսրայելում, Լիբանանում, Նեպալում, Հյուսիսային Մակեդոնիայում, Օմանում, Պակիստանում, Ֆիլիպիններում, Ռուսաստանում, Շրի Լանկայում, Շվեդիայում, Շվեյցարիայում՝ 1-5 դեպք:

Հեղինակ`Վարդան Հովսեփյան
Դիտումների քանակ411
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Կորոնավիրուսի նոր օջախներ, վարակակիրներ ու մահվան դեպքեր 11:1227 Փտր, 2020 Կորոնավիրուսի նոր օջախներ, վարակակիրներ ու մահվան դեպքեր Աշխարհ
  • Վրաստանում կորոնավիրուսով ախտորոշվածի հետ շփված անձանց մոտ վարակ չի հայտնաբերվել. Թորոսյան 09:5727 Փտր, 2020 Վրաստանում կորոնավիրուսով ախտորոշվածի հետ շփված անձանց մոտ վարակ չի հայտնաբերվել. Թորոսյան Հասարակություն
  • Իրանի թշնամիները կորոնավիրուսը մեր դեմ զենք են դարձրել. Ռոհանի 00:4827 Փտր, 2020 Իրանի թշնամիները կորոնավիրուսը մեր դեմ զենք են դարձրել. Ռոհանի Աշխարհ
  • Կորոնավիրուսը հասավ նաև Հունաստան և Բրազիլիա 00:1427 Փտր, 2020 Կորոնավիրուսը հասավ նաև Հունաստան և Բրազիլիա Աշխարհ
  • Կորոնավիրուսը հասավ Վրաստան 22:3526 Փտր, 2020 Կորոնավիրուսը հասավ Վրաստան Տարածաշրջան
  • Թեհրան-Ստամբուլ թռիչքն ընդհատվել է կորոնավիրուսի պատճառով 19:2626 Փտր, 2020 Թեհրան-Ստամբուլ թռիչքն ընդհատվել է կորոնավիրուսի պատճառով Աշխարհ
Հիմա եթերում
Լրահոս
  • Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսով 16:5404 Սեպ, 2026
  • «Մարտի 1»-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի նկատմամբ 16:3604 Սեպ, 2026
  • Այնթապի պղնձագործական արվեստի հետքերով 16:3004 Սեպ, 2026
  • Ակունքում սուրճի և տոմատի հյութի արտադրամասի արտադրական գործունեություն է կասեցվել 16:1804 Սեպ, 2026
  • Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցներ» սահմանող օրինագծի քննարկումն արգելափակվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում 16:0904 Սեպ, 2026
  • ՄՍՇՊՀ-ն 15.2 մլն դրամով տուգանել է «Տիգրան Մեծ» շենքի կառուցապատող «Շինաս» ՍՊԸ-ին 16:0504 Սեպ, 2026
  • «Խոսրովի անտառ» պետական արգելոցի աշխատակիցները հետազոտական աշխատանքներ են կատարել «Խաչաձոր» տեղամասում 15:5404 Սեպ, 2026
  • Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» և «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել երկու դատախազի նկատմամբ 15:4304 Սեպ, 2026
  • ՊԵԿ ներկայացուցիչները մասնակցել են «Խաղաղության խաչմերուկի» թվային ապագային առնչվող միջազգային կլոր սեղան-քննարկմանը 15:3704 Սեպ, 2026
  • Yandex Go-ի վարորդների համար նոր կարգավորումներ․ ինչ է փոխվել 15:2604 Սեպ, 2026
  • Օտարերկրացիները ձերբակալվել են հերոին իրացնելու պահին․ ՔՈԳՎ բացահայտումը 15:1404 Սեպ, 2026
  • Գորիսում «Պանիր Չանախ»-ի արտադրությունը կասեցվել է․ հայտնաբերվել են խախտումներ 15:0504 Սեպ, 2026
  • Լուրեր 15։00 | Ջրի ցանկացած տեղաշարժ 21-րդ դարում փորձ է արվում օգտագործել. վարչապետ | 04.09.2026 15:0004 Սեպ, 2026
  • Գեղարքունիքում աշնանացան ցորենի բարձր բերք են սպասում 14:5204 Սեպ, 2026
  • Կարճատեսություն և ծննդաբերություն 14:3304 Սեպ, 2026
  • Պուտինի և Զելենսկու միջև թշնամանքը խանգարում է ավարտել պատերազմը. Թրամփ 14:2104 Սեպ, 2026
  • Շատ երկրներ են մասնավոր կարգով օգնում Իրանի մեկուսացման ջանքերին. Վենս 14:0904 Սեպ, 2026
  • Մենք պետք է ձգտենք և հասնենք մի կետի, որ առանց մաքրման որևէ քանակության օգտագործված ջուր չպետք է բաց թողնվի բնություն. Փաշինյան 13:5304 Սեպ, 2026
  • Մրգավանում հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ 13:4604 Սեպ, 2026
  • Վրաստանում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրեր՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին 13:3604 Սեպ, 2026
  • ԱԺ նախագահը և Կատարի դեսպանը քննարկել են տարածաշրջանային խնդիրներն ու զարգացումները 13:2704 Սեպ, 2026
  • Գերմանիայում սկսվել է Ուկրաինայի համար նախատեսված հարձակողական դրոնների սերիական արտադրությունը 13:2104 Սեպ, 2026
  • Փրկարարի աշխատանքը գրավիչ դարձնելու համար քաղաքականության փոփոխության անհրաժեշտություն կա. վարչապետ 13:0704 Սեպ, 2026
  • Լուրեր 13։00 | Առաջիկայում աշխարհը կարող է բախվել անոմալ շոգերի և նոր բնական աղետների. ՄԱԿ 13:0004 Սեպ, 2026
  • Դատախազությունը պահանջում է Երևանի նախկին փոխքաղաքապետ Կարեն Դավթյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել 20-ից ավելի անշարժ և շարժական գույքեր, շուրջ 230 միլիոն դրամ 12:5504 Սեպ, 2026
  • Հարավային Կորեան քննարկում է Հորմուզի նեղուց զորքեր ուղարկելու հնարավորությունը 12:4904 Սեպ, 2026
  • Վահագն Խաչատուրյանը և Տոմիո Օկամուրան քննարկել են Հայաստանի և Չեխիայի միջև երկկողմ համագործակցության օրակարգի ընդլայնման հնարավորությունները 12:4104 Սեպ, 2026
  • Առաջիկա օրերին առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 12:3304 Սեպ, 2026
  • ՀՀ նախագահը բանախոսությամբ է հանդես եկել Պրահայի ՑԵՎՌՈ համալսարանում 12:2504 Սեպ, 2026
  • Բեսենթը ողջունել է ԵՄ-ի միացումը ԱՄՆ-ի գլխավորած «Տնտեսական վտարանդի» գործողությանը 12:1704 Սեպ, 2026
  • Ի պատիվ ՀՀ նախագահի Չեխիայի նախագահ Պետր Պավելի անունից տրվել է պաշտոնական ճաշ 12:0404 Սեպ, 2026
  • Ուկրաինական անօդաչու սարքերը հարձակվել են Սոչիի և Սիրիուս գյուղի վրա, հրկիզվել է նավթաբազան 12:0004 Սեպ, 2026
  • Պարեկները՝ առաջադրանքի բնույթով պայմանավորված, կարող են ծառայություն իրականացնել նաև առկայծող փարոսիկներն անջատված 11:4104 Սեպ, 2026
  • Նիկոլ Փաշինյանը Սերդար Բերդիմուհամեդովին հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու COP17-ի շրջանակներում կայանալիք առաջնորդների գագաթնաժողովին 11:2604 Սեպ, 2026
  • Գյումրիում հանրային սննդի կետերից մեկը չի աշխատի 11:2104 Սեպ, 2026
  • Շնորհակալություն ձեզ՝ անձնվեր ու բարեխիղճ ծառայության համար. Արամ Ղազարյանի ուղերձը Փրկարարի օրվա առիթով 11:0804 Սեպ, 2026
  • ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն ու Փոլա Ուայթ-Քեյնը քննարկել են հավատքի դերը խաղաղության և համերաշխության ամրապնդման գործում 10:5804 Սեպ, 2026
  • Աշխարհի առաջատար բուհերում կրթություն ստացած քաղաքացիների տարկետման և պարտադիր զինվորական ծառայությունից ազատման պայմանները 10:5004 Սեպ, 2026
  • Առևտրի ոլորտում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերի հարկերից խուսափելու դեպք. ՊԵԿ 10:4004 Սեպ, 2026
  • Որպես անհետ կորած որոնվող 31-ամյա Տիգրան Մխիթարյանը հայտնաբերվել է 10:2604 Սեպ, 2026
  • Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 8-րդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը 10:1304 Սեպ, 2026
  • Փրկարարը կանգնած է քաղաքացու կողքին, իսկ պետությունն այսօր նույն պատասխանատվությամբ՝ փրկարարի․ ՆԳ նախարարի ուղերձը 10:0704 Սեպ, 2026
  • Սպանդանոցային մորթի կեղծ փաստաթղթերով մսամթերք են վաճառել. նախաքննությունն ավարտվել է 10:0104 Սեպ, 2026
  • Լուրեր 10։00 | Փրկարարի աշխատանքը պետք է դառնա գրավիչ. ինչ քայլեր է ձեռնարկում պետությունը 10:0004 Սեպ, 2026
  • Գազամատակարարման դադարեցումներ՝ Երևանի որոշ հասցեներում, Արարատի և Տավուշի մարզերում 09:4704 Սեպ, 2026
  • Խորեն Տեր-Հարությանի թանգարանը սպասում է նորոգման իր հերթին 09:4304 Սեպ, 2026
  • Նրանց առաքելությունը սկսվում է այնտեղ, որտեղ մարդու սեփական ուժերն այլևս չեն բավականացնում 09:0904 Սեպ, 2026
  • Յանիս Կիրյակիդի. Ճանապարհ դեպի տուն 09:0204 Սեպ, 2026
  • 2015 թվականից ի վեր առաջին անգամ Խաղաղ օվկիանոսի արևելյան և կենտրոնական հատվածներում միաժամանակ ձևավորվել է 3 արևադարձային փոթորիկ 08:5204 Սեպ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:3204 Սեպ, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում 08:1504 Սեպ, 2026
  • «ԱյԴի բանկ»-ը 2026-ի հունվար-հունիսին 4 մլրդ 959 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 08:0004 Սեպ, 2026
  • Ագրարային ոլորտի ամենապահանջված մասնագիտությունները 00:5204 Սեպ, 2026
  • Ինչո՞ւ «Ուժեղ Հայաստանը» նախընտրեց ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովը. ՔՊ-ն կունենա մեծամասնութուն 00:4004 Սեպ, 2026
  • Այս տարվա դեսպանաժողովը ՀՀ իրական ինքնիշխանության, իրական անկախության կերտման մասին էր․ Միրզոյան 00:1904 Սեպ, 2026
  • «Քվանտա» քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական ծրագրի 4-րդ սերունդը կսկսի իր ուսումնական ճանապարհը 00:0504 Սեպ, 2026
  • Հայաստան-Չեխիա քաղաքական երկխոսությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. Խաչատուրյան 23:4703 Սեպ, 2026
  • Ստոմատոլոգիական կլինիկաներում Armed-ի անխոչընդոտ ներդրման համար հավաքարգվել են բոլոր հարցերն ու դիտարկումները 23:3103 Սեպ, 2026
  • Ուկրաինան արագացնում է արագընթաց ԱԹՍ-ների մշակումը. Զելենսկի 23:1303 Սեպ, 2026
  • Նարեկ Նալբանդյանին պատկանող «88» սուպերմարկետների ցանցի գործունեության վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 22:5703 Սեպ, 2026
  • Միլիարդներ գողացողը չի կարող պատգարակի տակ թաքնված պատասխանատվությունից խուսափել. վարչապետ 22:4203 Սեպ, 2026
  • Սեյսմիկ անվտանգության բարելավման 3-րդ ծրագրով նախատեսվում է կառուցել ևս 50 դպրոց 22:2703 Սեպ, 2026
  • imID համակարգը բնականոն աշխատում է․ ՊԵԿ 22:1203 Սեպ, 2026
  • Հարցազրույց Արսեն Խառատյանի հետ 22:0003 Սեպ, 2026
  • Բելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը 21:5203 Սեպ, 2026
  • Արմեն Կոտոլյանը սեպտեմբերի 7-ից 11-ը ներառյալ արձակուրդում կլինի 21:4403 Սեպ, 2026
  • Արարատ Միրզոյանը երիտասարդների հետ կքննարկի ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները 21:3403 Սեպ, 2026
  • Վարիկոզի վիրահատական բուժում՝ նորագույն սարքով 21:1103 Սեպ, 2026
  • Լուրեր. Գլխավոր թողարկում 21:00 | Պուտինից մինչև «սրտի օլիգարխ»․ վարչապետի անդրադարձը | 03.09.2026 21:0003 Սեպ, 2026
  • Փրկարարի օրվան ընդառաջ վարչապետը հանդիպել է ՆԳՆ կրթահամալիրի ուսանողների հետ 20:5903 Սեպ, 2026
  • Փափուկ հմտություններ՝ մարզաբնակ երիտասարդներին 20:5603 Սեպ, 2026
  • Խոնավ ամառն ու Սևանի ռեկորդը 20:5203 Սեպ, 2026
  • Սեպտեմբեր 3-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:4703 Սեպ, 2026
  • Մոլդովայում ՌԴ դեսպանին բողոքի նոտա է հանձնվել՝ կապված Մերձդնեստրում ընտրատեղամասեր բացելու Մոսկվայի ծրագրերի հետ 20:4203 Սեպ, 2026
  • ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին 20:3703 Սեպ, 2026
  • Իրանական ռիալի փոխարժեքը հասել է պատմական նվազագույնի 20:3403 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 03.09.2026 20:2803 Սեպ, 2026
  • Էդվարդ Ասրյանը շրջայց է կատարել նաև բանակային մի շարք դիրքերում 20:2303 Սեպ, 2026
  • Մի արեք, հակառակ դեպքում լինելու է կոշտ արձագանք. վարչապետը՝ ընտանեկան բռնության մասին 20:1803 Սեպ, 2026
  • Վարշավայում Ռուսաստանի դեսպանին բողոք են հայտնել Գերմանիայում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ 20:1203 Սեպ, 2026
  • Վահագն Խաչատուրյանը և սենատոր Միլոշ Վիստերչիլն անդրադարձել են տարածաշրջանային իրողություններին, հարևանների հետ Հայաստանի հարաբերություններին 20:0403 Սեպ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Սեպտեմբեր 3. 2026 19:5803 Սեպ, 2026
  • Իսպանիայի կառավարությունը տեղեկություն չի ունեցել Սեուտայի անկլավ ներգաղթյալների հոսքի մասին. Սանչես 19:4903 Սեպ, 2026
  • Ռուսաստանը և Ուկրաինան պետք է որոշեն հակամարտության կարգավորման հարցը. Պուտին 19:4103 Սեպ, 2026
  • Էդվարդ Ասրյանն այցելել է բանակային դիրքեր, հետևել ծառայության կազմակերպման ընթացքին 19:3103 Սեպ, 2026
  • Այս այցը պատեհ հնարավորություն է՝ մեր երկրների բարեկամական հարաբերությունները նոր բովանդակությամբ ու հավակնոտ օրակարգով համալրելու համար. Վահագն Խաչատուրյանը՝ Չեխիայի նախագահին 19:2303 Սեպ, 2026
  • Ռուսաստանը երբեք չի վազի Եվրոպայի հետևից՝ խնդրելով և աղաչելով վերացնել պատժամիջոցները. Լավրով 19:1703 Սեպ, 2026
  • Գործադիրը շարունակում է ապահովել քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրումը 19:0703 Սեպ, 2026
  • Լուրեր 19:00 | Տարեկան բռնության ավելի քան 2000 դեպք է արձանագրվում. Կառավարությունը նոր որոշում է ընդունել 19:0003 Սեպ, 2026
  • Ուկրաինան արագացնում է արագընթաց անօդաչու թռչող սարքերի մշակումը. Զելենսկի 18:5703 Սեպ, 2026
  • Ավելի քան 20 մլն ԱՄՆ դոլարի ներդրում, արտադրական նոր հզորություններ. նախարարն այցելել է նորաստեղծ գործարան 18:5003 Սեպ, 2026
  • ՀԷՑ-ը 16 արևային ինքնավար էներգաարտադրողների մոտ խախտումներ է հայտնաբերել․ վնասը գնահատվում է շուրջ 2 մլրդ դրամ 18:4303 Սեպ, 2026
  • ՀՀ-ն այլևս յոլա գնալու պետություն չէ, կյանքի պետություն է. վարչապետ 18:3603 Սեպ, 2026
  • Կապահովվի Սյունիքում միջազգային չափանիշներին համապատասխանող սպորտային համալիրի կառուցումը 18:2403 Սեպ, 2026
  • ՀՀ նախագահն ու Պետր Պավելը քննարկել են Հայաստանի և Չեխիայի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները 18:1503 Սեպ, 2026
  • Հայտնի են Ֆրանսիայի դեսպանատան ընդունելությունից հետո գրանցված թունավորման պատճառները 18:1103 Սեպ, 2026
  • ՀՀ դեսպանն ու Վրաստանի խորհրդարանի փոխնախագահը քննարկել են միջխորհրդարանական կապերի զարգացումը 18:1003 Սեպ, 2026
  • Հենց Ռուսաստանը և Ուկրաինան պետք է որոշեն ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցը. Պուտին 18:0203 Սեպ, 2026
  • ԿԳՄՍ նախարարը հանդիպում է ունեցել մանկավարժների հետ 17:4703 Սեպ, 2026
  • Վարչապետին է ներկայացվել COP17–ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը 17:3803 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015