Ուկրաինայի Խարկով քաղաքի խոշոր շուկաներից մեկում զանգվածային բախումներ են եղել, որին մասնակցել է ավելի քան 100 մարդ: Բախումների ժամանակ կիրառվել են պայթուցիկ նյութեր, արցունքաբեր գազ ու հրազեն, ինչպես նաև ռետինե մահակներ:
Անկարգությունների ժամանակ ոստիկանության բաժիններ բերման է ենթարկվել ավելի քան 50 մարդ, որոնք հարցաքննվում են: Նախնական տեղեկությունների համաձայն՝ արցունքաբեր գազից տուժել է առնվազն 5 մարդ, այդ թվում՝ քաղաքացիական անձինք և իրավապահներ:
Փաստի առիթով քրեական գործ է հարուցվել է «զանգվածային անկարգություններ» հոդվածով, որը նախատեսում է 5-8 տարվա ազատազրկում: