Գերմանիայում դիմակահանդեսի երթի մասնակիցներին ավտոմեքենայով վրաերթի ենթարկելու հետևանքով տուժել է ավելի քան 50 մարդ, այդ թվում՝ 18 երեխա:
Ոստիկանության տեղեկացմամբ՝ 29-ամյա վարորդը ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Նախնական տեղեկության համաձայն՝ տղամարդը մարդկանց վրաերթի է ենթարկել միտումնավոր: Գործը հետաքննվում է որպես մահափորձ: Հանցագործության դրդապատճառն առայժմ հայտնի չէ:
Ավելի վաղ հայտարարվել էր 30 տուժածի մասին: Գերմանական լրատվամիջոցների տվյալներով՝ տղամարդն ավտոմեքենայով մխրճվել Է բազմության մեջ: