Պենտագոնի ներկայացուցիչը հայտնել է փոքր ու միջին հեռահարության հրթիռների ոչնչացման վերաբերյալ պայմանագրի տապալման մասին Միացյալ Նահանգների պատասխանը: Ներկայացուցչի հավաստմամբ՝ Վաշինգտոնը մտադրություն չունի փոքր հզորության միջուկային նոր սպառազինություն տեղադրել Եվրոպայում: Ամերիկյան կողմի հավաստմամբ՝ Պենտագոնը չի ծրագրել ստեղծել միջուկային մարտագլխիկներ կրող թևավոր ու բալիստիկ հրթիռներ: