Վրացական լրատվամիջոցների տեղեկության համաձայն` երկրի Տնտեսության և կայուն զարգացման նախարարությունը ծրագրում է սեփականաշնորհել Քութայիսում գտնվող խորհրդարանի նախկին շենքը, որը չի շահագործվում:
Շենքը կառուցվել է 2010-2012 թվականներին՝ Միխեիլ Սաակաշվիլիի նախագահության շրջանում: Շինարարության համար ծախսվել է 340 միլիոն լարի։
Վրաստանի խորհրդարանը Քութայիսից Թբիլիսի տեղափոխվեց անցյալ տարվա հունվարից: