Այսօր 90-ամյա ժողովրդական արտիստ, դիրիժոր Յուրի Դավթյանի հոգեհանգիստն էր:
Դիրիժորը ղեկավարել է Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, 1964-66 թվականներին եղել է Սարատովի օպերային թատրոնի, ապա՝ Հայաստանի հեռուստառադիոպետկոմի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր։ 1969-ից դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում, իսկ մինչև կյանքից հեռանալը Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գլխավոր դիրիժորն էր։
Յուրի Դավթյանին վերջին հրաժեշտի արարողությունը կլինի վաղը` ժամը 12-14-ը, օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, որին մաեստրոն նվիրել էր իր ողջ կյանքը: Հուղարկավորությունը տեղի կունենա Երևանի քաղաքային պանթեոնում։