ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այս պահին չորս թեկնածու է դիտարկում Ազգային հետախուզական ծառայության տնօրենի պաշտոնի համար և վերջնական որոշում կկայացնի առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում:
«Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում դիտարկվում են չորս հիանալի թեկնածուներ: Որոշումը կկայացվի մի քանի շաբաթ անց»,- գրել է ԱՄՆ նախագահը՝ Twitter-ի իր միկրոբլոգում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ, հնարավոր է, Գերմանիայում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Գրենելին նշանակի Ազգային հետախուզական ծառայության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար: