Բրյուսելում անցկացված արտահերթ նիստում Եվրամիության անդամ երկրների առաջնորդները կոչ են արել հակամարտող կողմերին՝ անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները սիրիական Իդլիբ նահանգում։
Նիստը նվիրված է եղել Սիրիայի հյուսիս-արևմուտքում հակամարտության սրմանը։ Ամփոփիչ հայտարարությունում ասվում է նաև, որ կողմերը պետք է մարդասիրական օգնության անխոչընդոտ և ուղիղ հասանելիություն ապահովեն կարիքավորներին։