ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի ձմեռային նստաշրջանի առաջին օրը մեր պատվիրակների համար ադրբեջանցի գործընկերների սխալներն ուղղելու օր էր: Երկրորդ օրը հերթը նրանց թուրք դաշնակիցներինն էր:
Թուրք պատվիրակներից մեկը հայտարարել է, որ իր երկիրը, որպես Մինսկի համաժողովի անդամ, պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորմանը՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման և ՄԱԿ-ի կողմից ընդունված բանաձևերի հիման վրա:
Մեր պատվիրակները նույնիսկ հակամարտության ճշգրիտ անունը չիմացող պատգամավորին հիշեցրել են, որ իրականում գոյություն չունի հայ-ադրբեջանական հակամարտություն, ապա հիշեցրել են ԼՂ հակամարտության կարգավորման միակ ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին, վերջում ընդգծել են, որ Թուրքիան չի՛ կարող անաչառ և չեզոք միջնորդ լինել այս հարցում:
Մանրամասները՝ տեսանյութում: