Նյու Յորքի նախկին քաղաքապետ, միլիարդատեր Մայքլ Բլումբերգը, որը Դեմոկրատական կուսակցությունից Միացյալ Նահանգների նախագահության թեկնածուն է, աննախադեպ չափի գումար է ծախսել քարոզարշավի սկզբնական շրջանում:
Այս մասին հաղորդում է Reuters-ը, հավելելով, որ Դաշնային ընտրական հանձնաժողովին ներկայացված տվյալների համաձայն՝ Բլումբերգն արդեն ծախսել է 409 միլիոն դոլար, որից միայն 220,6 միլիոնը՝ 2020-ի հունվարին:
78-ամյա Բլումբերգը, որի ունեցվածքը գնահատվում է 64,2 միլիարդ դոլար, իր քարոզարշավը ֆինանսավորում է անձնական միջոցներից և ընտրողների կողմից նվիրատվություններ չի ներգրավում: