Համացանցում հայտնվել է ամերիկյան ու ռուսական զրահամեքենաների մասնակցությամբ Սիրիայում տեղի ունեցած ճանապարհային հակամարտության տեսագրությունը: Տհաճ միջադեպը տեղի է ունեցել Կամիշլիի մոտակայքում:
Միաժամանակ ճանապարհին են հայտնվել ամերիկյան ու ռուսական զրահամեքենաներ: Ռուսները փորձում են վազանց կատարել դանդաղ ընթացող ամերիկյան զրահամեքենաներին, սակայն վերջիններս թույլ չեն տալիս, ավելին՝ ստիպում են դուրս գալ երթևեկելի գոտուց, որից հետո երկու զրահամեքենաները կանգ են առնում: