Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Վլադիսլավ Սուրկովին ազատել է պետության ղեկավարի օգնականի պաշտոնից:
Ըստ «ՌԻԱ Նովոստիի»՝ Քաղաքական կոնյունկտուրայի կենտրոնի տնօրեն Ալեքսեյ Չեսնյակովը ավելի վաղ հայտարարել էր, որ Սուրկովը հեռացել է քաղաքացիական ծառայությունից Ուկրաինայի հարցում քաղաքականության փոփոխության պատճառով: Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը այդ հայտարարությունը համարել է փորձագետի անձնական կարծիքը: Նա միաժամանակ հաստատել է, որ Ուկրաինայի հետ հարաբերությունների հարցով զբաղվելու է նախկին փոխվարչապետ Դմիտրի Կոզակը:
Վլադիսլավ Սուրկովը նախագահի օգնական է աշխատել 2013 թվականի սեպտեմբերից: Նրա իրավասության մեջ էին Ուկրաինայում իրավիճակի կարգավորմանը վերաբերող հարցերը: Սուրկովը նաև մասնակցել է նորմանդական ձևաչափի աշխատանքներին փորձագիտական մակարդակով:
Նույն օրը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին էլ աշխատանքից ազատել է իր վարչակազմի ղեկավար Անդրի Բոգդանին: Նրան փոխարինել է Զելենսկու նախկին օգնական Անդրեյ Երմակը: