Ավարտվել է ամերիկյան կինոաստղ 79-ամյա Ալ Պաչինոյի և իսրայելցի դերասանուհու սիրավեպը, որը հանրությանը հայտնի դարձավ 2018 թվականի ամռանը:
Դերասանի և ռեժիսորի երկրպագուները ենթադրում էին, որ աստղից 36 տարի փոքր դերասանուհին շատ շուտ կլքի Ալ Պաչինոյին: Բոլորի համար անսպասելի՝ զույգի սիրավեպը տևեց երկու տարի:
Մեյթալ Դոհանը, այնուամենայնիվ, լքեց հոլիվուդյան աստղին՝ չհամակերպվելով դերասանի տարիքին ու ժլատությանը: