Սիրիայի վերաբերյալ Միացյալ Նահանգների հայտարարությունները վստահություն չեն ներշնչում Անկարային: Այս մասին Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է իր ինքնաթիռում գտնվող լրագրողների հետ ճեպազրույցում՝ Պակիստանից վերադառնալիս:
«Մենք մեր անհանգստությունն ենք հայտնում նույն տեսանկյունից՝ մենք չենք վստահում ասվածին...Սկզբում նրանք հանդես են գալիս մի հայտարարությամբ, մյուս օրը՝ բոլորովին այլ կերպ: Դրանցից ո՞ր մեկին հավատանք»,- ասել է Էրդողանը, մեկնաբանելով այն փաստը, որ Սիրիայի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին Սիրիայում զոհված թուրք զինվորականներին անվանել էր «մեր նահատակները»:
Հիշեցնենք, որ Անկարան երկար տարիներ մեղադրում էր Վաշինգտոնին՝ Սիրիայում քրդական ուժերին զենք մատակարարելու մեջ, որոնց իրենք համարում են ահաբեկիչներ: