ՆՆարե Թադևոսյան

Հանկարծամահ է եղել լուսանկարիչ, ֆոտոլրագրող Գերման Ավագյանը

Հանկարծամահ է եղել լուսանկարիչ, ֆոտոլրագրող Գերման Ավագյանը

58 տարեկանում այսօր հանկարծամահ է եղել լուսանկարիչ, ֆոտոլրագրող Գերման Ավագյանը:

1974-1978 թվականներին բնակվել է Գերմանիայում: 1979-1980 թվականներին սովորել է Բելառուսիայի Շուչին քաղաքում, 1980-1985 թվականներին՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում: 1989 թվականից որպես ազատ լուսանկարիչ համագործակցել է տարբեր պարբերականների հետ։

Նա լուսանկարներ է ստեղծել Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի օրացույցի համար, Բաց հասարակության ինստիտուտի Վերսուս ստուդիայի հետ համատեղ ստեղծել «Արվեստը հայկական կալանավայրերում» օրացույցը:

Լուսանկարներում Գերման Ավագյանն անդրադառնում է սոցիալական հարցերին, մտավոր առողջության խնդիրներին, հանքարդյունաբերության հարցերին, հաշմանդամության ու աղքատության խնդիրներին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում