Ստամբուլում յոթհարկանի շենք է փլուզվել: Փլուզումից շաբաթներ առաջ տեղի իշխանությունները շենքի բնակիչներին տեղեկացրել էին կառույցի վթարային լինելու մասին ու խնդրել ազատել բնակարանները: Փրկարարները զննում են փլատակները: Նախնական տեղեկությունների համաձայն` զոհեր չկան, մի քանի մարդ հոսպիտալացվել է: Բժիշկները հայտնել են, որ նրանց վնասվածքները թեթև են: Տուժել են նաև մոտակայքում կայանված ավտոմեքենաները: Ժամանակավորապես տարհանվել են նաև հարևան շենքերի բնակիչները: