Այս տարի մայիսին Թբիլիսիում տեղի է ունենալու Եվրախորհրդի նախարարների կոմիտեի նիստը: Ռուսաստանի արտաքին գործերի նախկին փոխնախարար Գրիգորի Կարասինը հայտարարել է, որ Ռուսաստանի ներկայացուցիչները կմասնակցեն նիստին, սակայն առայժմ պարզ չէ, թե ովքեր են լինելու պատվիրակության կազմում: Վրաստանի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Ռոման Գոցիրիձեն հայտարարել է, որ «Սերգեյ Լավրովի այցը Վրաստան պետք է բացառել, հակառակ դեպքում բողոքի այնպիսի ալիք կբարձրանա, որ կառավարությանն ու Իվանիշվիլիին, Ասլան Աբաշիձեի նման, ստիպված կլինեն տարհանել Լավրովի ինքնաթիռով»:
Կարասինի խոսքով՝ եթե Ռուսաստանը Վրաստան ուղարկի այնպիսի մարդկանց, որենք խախտել են բռնազավթած տարածքների մասին օրենքը, դա սադրանք կընկալվի: