Փետրվարի սկզբից սիրիական Իդլիբ նահանգում իրավիճակը շարունակում է թեժանալ:
Սիրիական բանակը՝ նախագահ Բաշար ալ-Ասադի գլխավորությամբ, իրանամետ ռազմական խմբավորումների հետ շարունակում է հարձակումը երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող այս նահանգում: Սա լրջորեն անհանգստացնում է Անկարային:
Իդլիբը ռազմավարական նշանակություն ունի Թուրքիայի համար: Անկարան այս տարածաշրջանը համարում է իր ազդեցության գոտին: Ըստ 2017-ի Սոչիի համաձայնագրի՝ Իդլիբում պետք է ստեղծվի ապառազմականացված գոտի՝ շրջապատված Թուրքիայի զինված ուժերով՝ ծանր տեխնիկայով աջակցությամբ:
Ըստ վերլուծաբանների՝ եթե Անկարան այժմ թողնի իր զբաղեցրած դիրքերը, Էրդողանը կարող է երկրի ներսում հեղինակության լուրջ կորուստներ կրել: Թուրքիայի նախագահը ստեղծված վիճակի համար Դամասկոսից բացի մեղադրել է նաև Մոսկվային:
Ի դեպ՝ Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Երխովը հայտնել է, որ թուրքական սոցիալական կայքերում իրեն ուղղված սպառնալիքներ է ստացել:
Կրեմլն արձագանքել է սպառնալիքներին՝ հույս հայտնելով, որ «թուրքական կողմը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ Ռուսաստանի դեսպանի անվտանգությունն ապահովելու համար»:
Անկարան վստահեցրել է, որ իշխանությունը անվտանգության լրացուցիչ միջոցառումներ է ձեռնարկում: