Ամստերդամում պայթել է պայթուցիկ նյութով հերթական ծանրոցը: Այս մասին տեղեկացրել է Նիդեռլանդների ոստիկանությունը:
«Ընկերություններից մեկում պայթել է պայթուցիկ նյութով ծրարը: Մեկ մարդ ենթարկվել է ծխի ազդեցությանը, որպես նախազգուշական միջոց՝ ժամանել է շտապ օգնության բրիգադը: Դեպքի կապակցությամբ հետաքննություն է սկսվել»:
Ավելի վաղ նման ծանրոց էր հայտնաբերվել Նիդեռլանդների Լյոսդեն քաղաքում: Սակրավորները չեզոքացրել են պայթուցիկ նյութը: Նախօրեին էլ պայթել էր պայթուցիկ նյութ պարունակող երկու ծանոց: