Գործադուլի ալիք է սկիզբ առել Ախթալայում: Լեռնահարստացման կոմբինատի հանքափորները դժգոհ են աշխատանքային պայմաններից, բայց ղեկավարության հետ համաձայնության չեն գալիս: Այսօրվա բանակցությունն անարդյունք չի եղել, որոշվել է՝ հանքահորից արդյունահանված հանքաքարի յուրաքանչյուր տոննայի համար հանքափորներին 1000 դրամ ավելի վճարել: Բարձրացված մյուս հարցերը դեռ լուծման են սպասում: