Չորեքշաբթի առավոտյան Նիդեռլանդներում՝ Կերքրադ և Ամստերդամ քաղաքների փոստային բաժանմունքներում ռումբեր են պայթել, հայտնում է Հոլանդիայի հանրային հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով ոստիկանության նախնական տվյալները: Ոչոք չի տուժել:
Երկու քաղաքում էլ գործի են դրվել ծանրոցներում տեղադրված պայթուցիկ սարքերը:
Անցյալ տարվա դեկտեմբերի վերջին և այս տարվա հունվարի սկզբին յոթ տարբեր ընկերություններ Ամստերդամում, Ռոտերդամում, Ուտրեխտում և Մաաստրիխտում ստացել էին ռումբերով փաթեթներ և սպառնալից նամակներ: