Ազգային ժողովում քննարկվում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» նախագիծը:
Ըստ հիմնական զեկուցող Անի Սամսոնյանի՝ նախագծով առաջարկվում է, որ ավագանին նվիրատվությանը հավանություն տա այն դեպքում, երբ համայնքը նվիրառու է, իսկ նվիրատվության առարկայի արժեքը գերազանցում է նվազագույն աշխատավարձի հազարապատիկը: Այդ դեպքում միայն համայնքի ղեկավարն իրավասու է կնքել նվիրատվության պայմանագիր: