ՆՆարե Ոսկանյան

Միջին մասնագիտական հաստատություններում հնարավոր կլինի սովորել նաև վճարովի

Միջին մասնագիտական հաստատություններում հնարավոր կլինի սովորել նաև վճարովի

Ազգային ժողովում այսօր քննարկվել է ԱԺ պատգամավորներ Մխիթար Հայրապետյանի, Նաիրա Զոհրաբյանի և Հարություն Բաբայանի ներկայացրած «Կրթության մասին» օրենքում լրացում կատարելու և «Նախնական մասնագիտական, արհեստագործական, միջին մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը նշել է, որ ներկայիս օրենսդրական կարգավորմամբ նախնական և միջին մասնագիտական կրթական հաստատություններում աշակերտները կարող են սովորել միայն անվճար հիմունքներով: Այսինքն՝ պետական միջոցների սղության պատճառով հնարավորություն չի տրվում, որ ավագ դպրոցի փոխարեն միջին մասնագիտական հաստատություններում կրթություն շարունակեն բոլոր ցանկացողները:

«Մենք ցանկանում ենք հնարավորություն տալ նաև վճարովի հիմունքներով կարողանան սովորել նախնական և միջին մասնագիտական կրթական հաստատություններում»,- նշել է Հայրապետյանը:

Նախագծով առաջարկվում է արվեստի ուղղվածություն ունեցող բուհերում այն առարկաները, որոնք չունեն հեռակա ուսուցման հնարավորություն, սովորել 3 տարի: Ավարտելուց հետո ուսանողները կկարողանան առկա ուսումը շարունակեն անմիջապես երկրորդ կուրսում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում