• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Գետերում նկատվում է ջրի մակարդակի բարձրացում. Փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության Գետերում նկատվում է ջրի... 23:04
Ենթադրյալ ընտրակաշառքի դեպքեր. Մեծ բանավեճ Ենթադրյալ ընտրակաշառքի դեպքեր. Մեծ բանավեճ 21:55
Հարկ վճարողի օրվա առթիվ Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության եռագույնով Հարկ վճարողի օրվա առթիվ... 21:48
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Ո՞ւր են տանում Մեղրի-Կապան երկաթուղու և տրամվայի գծերի հետքերը
Հետաքննություն
14:0903 Փտր, 2020

Ո՞ւր են տանում Մեղրի-Կապան երկաթուղու և տրամվայի գծերի հետքերը

«Առաջիկա տարիների ընթացքում սկսվելու է Իրան-Հայաստան երկաթուղի կառուցվել»,- 2008-ի հոկտեմբերի 2-ին խորհրդարանի ամբիոնից հենց այս խոստումով հանրությանը դիմեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Երկաթգիծն այդպես էլ չկառուցվեց, ավելին՝ այդ ժամանակվա իշխանությունը երկաթուղային ենթակառուցվածներ ստեղծելու փոխարեն, դրանք ապամոնտաժեց ու վաճառեց։ Այդպիսին էր Մեղրի-Կապան 40 կմ երկաթգծի ճակատագիրը։

Միևնույն ժամանակ մայրաքաղաքից երկաթը ևս հանվում էր ու վաճառվում, խոսքը Երևանի տրամվայի ռելսերի ապամոնտաժման ու օտարման մասին է։ Այս երկու գործողությունները՝ Մեղրի-Կապան երկաթգծի և տրամվայի ապամոնտաժումը, տեղի էին ունենում իրարից հարյուրավոր կիլոմետրեր հեռավորության վրա, սակայն դրանց միավորում էր նույն ձեռագիրն ու ժամանակահատվածը։

Տրամվայի լուծարումն ու ՊՆ-ի կողմից ռելսերի վաճառքը՝ Միհրան Պողոսյանի քեռու ընկերությանը

«Միտումնավոր չասեմ, ավելի վատ բառ ասեմ՝ խեղդամահ արեցին տրամվայն ուղարկին, սկզբից նրան զուգահեռ քցեցին 50 դրամանոց երթուղիներ: Հետո փակեցին 1-ին, 2-րդ, հետո էլ` 7-րդ երթուղին, որն աշխատում էր Էրեբունի-Մասիվից Զեյթուն, հետո կոլեկտիվի սեփական տարածքը առան ձեռքից՝ կրկեսի մոտից: Նպատակը տանում էին, որ այդ տնտեսությունը ոչնչանար»,- պատմում է «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ի գլխավոր ճարտարագետ Ասքանազ Պետրոսյանը, որն այդ տարիներին աշխատել է տրամվայի պարկում։

Տրամվայը Երևանում ունեցավ շուրջ 100 տարվա կյանք, եթե հաշվենք ձիաքարշերի գործոնեությունը ևս: Էկոլոգիապես մաքուր այս տրանսպորտային միջոցի լուծարման գործընթացը սկսվեց 2000-ականների սկզբին: Նախ դոտացիան դադարեցրին, ապա խրախուսեցին երթուղային տրանսպորտը, սկսեցին պարբերաբար փակել որոշ երթուղիներ և վերջում՝` տրամվայը: Օրինակ՝ տրամվայի վերջին՝ հ․5 երթուղին, Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի 2004-ի հունվարի 19-ի որոշմամբ, փակվեց, քանի որ «առաջացնում էր անհարկի չափերի աղմուկ և վիբրացիա»։

Տրամվայը փակվեց անսպասելի, այդ թվում՝ պարկի ավելի քան 200 աշխատակիցների համար:

«Վարորդներն առավոտյան գալիս են պարկ և տեսնում են, որ տրամվայի գծերը հանած են, որոշում է եղել, որ տրամվայը չպետք է աշխատի»,- հիշում է Ասքանազ Պետրոսյանը։

«Հայկական ժամանակ» օրաթերթի նախկին լրագրող, ներկայում պատգամավոր Հայկ Գևորգյանը տրամվայից մշտապես օգտվում էր: Ասում է՝ հենց այդ տրանսպորտային միջոցով էր աշխատանքի գնում. «Այդ օրը ինձ համար հիշվող է այն տեսանկյունից, որ սովորականի պես դուրս եկա, որ տրամվայով գնամ աշխատանքի, բայց այն չկար։ Գնացի պարկ ու պարզեցի, որ այլևս չի գործում»:

Ըստ պատգամավորի՝ տրամվայի լուծարմանը հաջորդել է «մետաղի վաճառքը բացարձակապես անթափանց գործարքներով»:

«Դրանից մի քանի տարի անց, թե՝ մի քանի ամիս անց, քննարկվեց ու հետագայում ընդունվեց Երևանի գլխավոր հատակագիծը, որում տրամվայ էր նախատեսված, այսինքն՝ այս ամենն իրար հետ եթե համադրենք, կտեսնենք, որ գործարքը, շատ մեղմ ասած, տարօրինակ էր»,- ասում է Հայկ Գևորգյանը:

Տրամվայի լուծարմանը հաջորդում է պետական գույքի օտարում: Պարկի տարածքները վաճառվում են տարբեր գործարարների, այդ թվում՝ ՀՀԿ-ականների: Լուծարումից անմիջապես հետո պաշտպանության նախարարությունը, որի ղեկավարը Սերժ Սարգսյանն էր, տեղեկացնում է, որ իրեն պետք են ռելսերն ու մնացած ջարդոնը: Այդ տարիների մամուլի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ ՊՆ-ն լրագրողներին պատճառաբանել է, թե ռելսերն օգտագործվելու են առաջնագծում:

Տրամվայի լուծարման որոշումները կայացրած քաղաքապետ Երվանդ Զախարյանն իր այլ որոշումներով ՊՆ-ին է տրամադրում 5688 տոննա տրամվայի ռելսերի ջարդոն: Մինչդեռ ՊՆ-ն բանակում օգտագործել է ընդամենը 137 տոննան, իսկ մնացած մասը՝ 5551 տոննա, ըստ ՊՆ-ի գրավոր պատասխասնի, վաճառվել է ԱԺ նախկին պատգամավոր, այժմ քրեական գործերով անցնող և ՌԴ-ում գտնվող Միհրան Պողոսյանի քեռու՝ Միխայիլ Հարությունյանի ընկերությանը՝ «Մետէքսիմ»-ին։

ՊՆ-ից մեզ տրամադրեցին ընկերության հետ 2010-12թթ․-ին կնքված պայմանագրերը՝ պատճառաբանելով, որ մինչև 2010-ը կնքված պայմանագրերը հանձնվել են արխիվ։ Պայմանագրերից մեկով, օրինակ, «Մետէքսիմ»-ին վաճառվել է 1000 տոննա սև մետաղի ջարդոն՝ տոննան 30 հազար դրամով, բացի այդ՝ օտարվել է նաև արույրե նախապատրաստվածքներ՝ 5տոննա, ընդհանուր 5 մլն դրամով, հաղորդալարեր և այլն։ Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմել է 50,4 մլն դրամ։ ՊՆ-ի անունից դրանք ստորագրել է Ալիկ Միրզաբեկյանը, որը 2007-2016-ին եղել է պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատենիկական ապահովման դեպարտամենտի պետ։

«Այդ ռելսերը 70-80 տարվա ռելսեր են եղել, գտնվել են հողի տակ, անընդհատ խոնավության արդյունքում երկաթը կոռոզիայի է ենթարկվել, ուստի դրանք արդեն 50 տոկոս մաշված ռելսեր էին: Մետաղի ջարդոնները ստանալուց հետո մի մասը մենք տվել ենք «Արմավտոյին», որը աղացագնդեր էր մամլում, քիչ մասն ենք տվել: Մնացածն արտահանել ենք դուրս։ Իրան մենք քիչ ենք արտահանել, հիմնականում Վրաստանի միջոցով դուրս է գնացել»,- «Լուրերին» ասաց «Մետէքսիմ»-ի տնօրեն Ռաֆիկ Հայրապետյանը։

Հայրապետյանի խոսքով՝ իրենք առանձնացրել են որակյալ ջարդոններն ու հանձնել ՊՆ-ին․ «Այն ժամանակ մեր պալիգոններում շարժական թիրախներ էին սարքում, եթե չեմ սխալվում դրանց համար որոշ մասը վերադարձրել ենք, խոսքը լավ ու պիտանի մետաղների մասին է»։

Արդյոք Միհրան Պողոսյանի քեռու՝ Միխայիլ Հարությունյանի և 2000-2007-ին պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի մտերիմ հարաբերությունները դե՞ր խաղացել են, որ ՊՆ-ն հենց «Մետէքսիմ»-ին վաճառի մետաղյա ջարդոնը, հետաքրքրվեցինք Հայրապետյանից․

«Այդ ռեսլերը մենք սկսել ենք ստանալ 2005-ից, Պողոսյանն այն ժամանակ որևէ պաշտոն չէր զբաղեցնում (2000-2006-ին Պողոսյանը աշխատել է ՀՀ ԱԱԾ-ում՝ որպես օպերլիազոր, իսկ ռելսերի մատակարարման վերջին գործարքի տարիներին՝ 2010-12-ին եղել է ՀՀ դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարող - Գ․Թ․)։ Մենք այդ ժամանակ մետաղի մշակմամբ զբաղվող երևի միակ խոշոր ընկերությունն էինք, դա է պատճառը, որ մեզ հետ էին աշխատում»,- ասաց «Մետէքսիմ»-ի տնօրենը։

Բացի տրամվայի ռելսերի օտարման գործընթացից, ՊՆ-ն 2000-ականներին ներգրավված է եղել երկաթի մեկ այլ «գործում», խոսքը Մեղրի-Կապան երկաթգծի ապամոնտաժման և վաճառքի մասին է։

 

Մեղրի-Կապան երկաթգիծը ՊՆ-ի պատվերով ապամոնտաժվում է ու վաճառվում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին»

Մեղրի-Կապան երկաթուղին անցնում էր Հայաստանի հարավային սահմանագծով, մոտ 40 կմ էր, Երևան-Բաքու երկաթուղու մի մասն էր։ 90-ականների սկզբին Ադրբեջանը փակեց երկաթուղային հաղորդակցությունը Հայաստանի հետ, ապա դադարեց նաև Մեղրի-Կապան երկաթգծի գործունեությունը։ Երկաթգծի՝ 40 կմ հատվածի անհետացման մասին 2017-ի օոգոստոսին բարձրաձայնեց «ՍիվիլՆեթը»։ Այդ փաստով պատգամավոր Էդմոն Մարուքյանը դիմեց  գլխավոր դատախազին: Հարուցվեց քրեական գործ երկաթգծի հափշտակման դեպքով: Ավելի ուշ գործն ուղարկվեց զինվորական դատախազություն և նախաքննությունը հանձնարարվեց Հատուկ քննչական ծառայությանը:

«Այդ հատվածն ունի ռազմավարական նշանակություն, եթե ոչ այսօր, ապա վաղը կարող է օգտագործվել դա: Մի հանգամանքը դա է, մյուսը, որ թալանի խնդիր կա, այսինքն՝ եթե մարդիկ կարողանում են երկաթգիծը քանդել ու թալանել, դրա համար պետք է լինի հետևանք»,- ասում է պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Մեղրիում ու Ագարակում շատերն են վստահ, որ երկաթգծի ապամոնտաժման գործընթացին մասնակցել է պաշտպանության նախարարությունը։ «Լուրերը» հարցում ուղարկեց ՀՀ ՊՆ՝ հասկանալու պաշտպանական գերատեսչության առնչությունն այս գործընթացին։ Ի պատասխան մեր հարցմանը ՊՆ-ն հայտնեց, որ ապամոնտաժումն իրականացվել է ՀՀ պաշտպանության նախարարութան պատվերով․

«Ինչ վերաբերում է Մեղրի-Կապա երկաթգծի 40 կմ հատվածին, ապա ՊՆ-ում առկա է միայն աշխատանքների կատարման մինչև 2000 տ երկաթգծային ուղեգծերի ապամոնտաժման և ռելսերի մատակարարման պայմանագրերը»,- ասված է պատասխանում։

ՊՆ-ն մեզ տրամադրեց նաև վերոնշյալ պամանագրերը։ Այսպես՝ 2003-ին, երբ պաշտպանության նախարարը Սերժ Սարգսյանն էր (նա պաշտոնավարել է մինչև 2007-ը), գերատեսչությունը ԱՇԻԲ Մեղրու մասնաճյուղի հետ պայմանագիր է կնքել 2000տ (30,77 կմ) երկաթուղային ուղեգծերի ապամոնտաժման աշխատանքները կատարելու համար։ Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմել է 21,3 մլն դրամ։

Ապամոնտաժումից և երկաթգիծը ստանալուց հետո ՊՆ-ն երկաթուղային P-50, P-65 տեսակի ռելսերը (P-ն «Рельс» բառի սկզբնատառն է, իսկ դրան հաջորդող թիվը՝ խտությունը, երկաթուղային ռելսերը լինում են այս երկու և Р75 տեսակի)՝ մինչև 2000տ ընդհանուր քաշով, վաճառում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին՝ ընդհանուր 320 000 ԱՄՆ դոլարով։ Ռելսերի մեկ տոննան (ԱԱՀ-ով)՝ 160 ԱՄՆ դոլարով։ Եթե դրամով հաշվենք (2006-ի տվյալով 1 ԱՄՆ դոլարը՝ 454 դրամ), ապա մեկ տոննան արժեցել է 72 640 դրամ, իսկ ընդհանուր՝ ՊՆ-ն կոմբինատից ստացել է ավելի քան 145 մլն դրամ։

Ուշագրավ է, որ ՊՆ-ն կոմբինատի հետ պայմանագիր է կնքել 2003-ի օգոստոսին, մինչդեռ ապամոնտաժող ընկերության հետ՝ նույն տարվա հոկտեմբերին։

Վերոնշալ երկու պայմանագրերն էլ ՊՆ-ի անունից ստորագրել է այդ ժամանակ փոխնախարար Յուրի Խաչատուրովը։ Գերատեսչությունից նաև հայտնեցին, որ իրենց մոտ միայն այս երկու պայմանագրերն են, սակայն նույն պատասխանում շեշտվում է, որ պայմանագրային պարտավորությունները կատարվել են ամբողջությամբ։

ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը վստահ է՝ Մեղրի-Կապան երկաթգծի ապամոնտաժումը տեղի է ունեցել քաղաքական որոշմամբ: 

«Անպայման այսօր պետք է դա տեսնել, դա կապ ուներ այսօր հնչեցվող Մեղրիի տարբերակի հետ, Իրան Հայաստանի սահմանի հետ, և ղարաբաղյան հակամարտության լուծումների հետ, Մեղրիի տարբերակի հետ՝ ինչ կապ ունի այդ որոշումը, որովհետև երկաթգծի ապամոնտաժումը որևէ ձև ուղեղում չի տեղավորվում»,- ասաց նա:

Բացի այդ, պետությունը 2006-2007-ին 1165 վագոն է վաճառել «Մետէքսիմ» ընկերությանը։ Այդ մասին մեզ տեղեկացրել է ընկերության տնօրեն Ռաֆիկ Հայրապետյանը։

ՊԵԿ-ից նաև ճշտեցինք, թե 2004-2014թթ. Հայաստանից Իրան եղել է արդյոք երկաթգծի արտահանում։ Ի պատասխան՝ հայտնեցին, որ այդ տարեթվերին Իրան է արտահանվել 2970,5տ մետաղի ջարդոն (ռելս)։ Ըստ պաշտոնական աղբյուրի՝ արտահանողները երկուսն են «ԱՍԲՍ» ՍՊԸ-ն և «Արցախերկսեմենտ» ՓԲԸ-ն։

«ԱՍԲՍ»-ն ստեղծվել է 2007-ին և, ըստ ՊԵԿ-ի, առ այսօր գործում է, ընկերության իրավաբանական հասցեն Սիսիանում է։ ՊԵԿ-ի տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչի տվյալով էլ ընկերությունն իրականացնում է մաքսային միջնորդների գործունեություն։ 2007-2010-ին այս ընկերության տնօրենը եղել է Կարեն Պետրոսյանը, ով 2014-ին հանդիսացել է Շահումյանի ոսկու հանքավայրը նախկինում շահագործող «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ-ի լիազոր ներկայացուցիչը (ներկայում ոսկու հանքավայրերով զբաղվող ընկերության գործունեությունը դադարեցված է, և այժմ  Շահումյանի հանքը շահագործում է «Չաարատ Կապան» ՓԲԸ-ն)։

Մյուս ընկերությունը՝ «Արցախերկսեմենտ» ՓԲԸ-ն այժմ գործում է «Երկսևմետ» ՓԲԸ-ի անվան տակ։ ՊԵԿ-ի հարկ վճարողների մասին էլեկտրոնային տվյալներով՝ այս ընկերությունը գրանցված է Ստեփանակերտում, տնօրենը ևս Արցախի քաղաքացի է: Չի բացառվում, որ այս ընկերության կողմից Իրան է արտահանվել, ոչ թե Հայաստանում ապամոնտաժված ռելսեր, այլ Արցախում, ինչպես օրինակ՝ Երևան-Բաքու երկաթգծի արցախյան հատվածն է:

Մեղրի-Կապան երկաթգծի ապամոնտաժումից տարիներ անց՝ 2008-ի հոկտեմբերի 2-ին խորհրդարանի ամբիոնից, արդեն նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանը խոստացավ. «Առաջիկա տարիների ընթացքում սկսվելու է Իրան-Հայաստան երկաթուղի կառուցվել»:

Քննարկման առարկա չդարձավ հարցը՝ եթե նա այդքան կարևոր էր համարում երկաթուղին, ինչո՞ւ իր՝ ՊՆ եղած տարիներին ապամոնտաժվեց դրա մի մասը: Իրան-Հայաստան երկաթուղու կառուցումը Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում այդպես էլ չսկսվեց:

                                                    Եզրափակում

Այսպիսով՝ 2003-2012-ին ՊՆ-ն, որի ղեկավարը սկզբում Սերժ Սարգսյանն էր, այնուհետև Սեյրան Օհանյանը, զբաղվել է նաև երկրի կարևորագույն ենթակառուցվածքների ապամոնտաժմամբ և երկաթի վաճառքով։ Մեղրի-Կապան երկաթգծի ապամոնտաժմանն ու օտարմանն անմիջապես հաջորդել է Երևանի տրամվայի ռելսերի վաճառքի գործընթացը։ ՊՆ-ն մրցույթներ չի հայտարարել ու առաջին դեպքում՝ երկաթգիծը վաճառել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին, իսկ երկրորդ դեպքում՝ «Մետէքսիմ» ՍՊԸ-ին։

Դիտումների քանակ12901
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Նուբարաշեն աղբավայրում պայթյունի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ 10:5020 Ապր, 2026
  • Իջևան խոշորացված համայնքի տիրապետմանն է վերադարձվել Աչաջուր բնակավայրի մարզադաշտի վարչական շենքը 10:3820 Ապր, 2026
  • Անահիտ Մանասյանը աշխատանքային քննարկում է անցկացրել Լոռու մարզային ստորաբաժանման աշխատակիցների հետ 10:0920 Ապր, 2026
  • Լուրեր 10:00 | Խաղաղությունը հաստատված է, պետք է տեր կանգնել խաղաղությանը. Փաշինյան 10:0020 Ապր, 2026
  • Մատուռ բարձրանալիս վնասվածք ստացած քաղաքացուն սարալանջից փրկարարներն են իջեցրել 09:4020 Ապր, 2026
  • Ապրիլի 20-ին Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը երկու մասնակից ունի․ ելույթների ժամանակացույց 09:0720 Ապր, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 08:5320 Ապր, 2026
  • Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն 08:3920 Ապր, 2026
  • Սիրելի ժողովուրդ, ներկայացնում եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը․ վարչապետ 08:1420 Ապր, 2026
  • Մասիս քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել 08:0020 Ապր, 2026
  • Գետերում նկատվում է ջրի մակարդակի բարձրացում. Փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության 23:0419 Ապր, 2026
  • Հայաստանին հաջողվել է շրջանցել Իրանի իրավիճակով պայմանավորված տնտեսական շոկը 22:3519 Ապր, 2026
  • Տնտեսությունը դիվերսիֆիկացվում է. Հայաստանում 2025-ին ներդրումներ են արվել 25 երկրից 22:3219 Ապր, 2026
  • Ենթադրյալ ընտրակաշառքի դեպքեր. Մեծ բանավեճ 21:5419 Ապր, 2026
  • «Ինձ ասում են, որ մեր երթը 7,5կմ երկարություն ունի». Փաշինյանը ուղիղ եթերում կարգավորում էր ավտոերթը 21:5219 Ապր, 2026
  • Հարկ վճարողի օրվա առթիվ Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության եռագույնով 21:4819 Ապր, 2026
  • Պետական տարբեր ծրագրեր նպաստում են մանկավարժի աշխատանքի գրավչությանը 21:4219 Ապր, 2026
  • Ընդդիմությունը նախընտրական շրջանում ԱԲ-ն օգտագործում է մանիպուլյատիվ նպատակներով. փորձագետներ 21:3919 Ապր, 2026
  • Բացառիկ ցուցադրություններ` Հայաստանի պատմության թանգարանում | Հարցազրույց Դավիթ Պողոսյանի հետ 21:3619 Ապր, 2026
  • Nvidia-ի փոխնախագահ Ռև Լեբարեդյանը շնորհակալություն է հայտնել ԲՏԱ նախարարությանը՝ Firebird-ի հետ նախագծի իրականացման համար 21:1019 Ապր, 2026
  • Լուրեր | Վարչապետի ավտոերթը նորակառույց ճանապարհով, համերգ Գյումրիում և նոր համերգի առաջարկ 21:0019 Ապր, 2026
  • Երևան-Գյումրի ավտոերթին ժամը 9:30-10:00-ի միջակայքում մասնակցել է 1230 մեքենա. ԻՔՄ 20:5219 Ապր, 2026
  • Ծանրորդներ Իզաբելլա Յայլյանն ու Տանզելա Գրիգորյանը մեկնարկեցին Եվրոպայի առաջնությունում 20:4819 Ապր, 2026
  • Երևան-Մեղրի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ և զոհ 20:2719 Ապր, 2026
  • Հյուսիս-հարավի լույսերը բնակավայրերի մոտակայքում. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 20:1219 Ապր, 2026
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 19.04.2026 19:5519 Ապր, 2026
  • Վիզաների ազատականացումը ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման գործընթաց է․ ՆԳ նախարար 19:0419 Ապր, 2026
  • Այսօրվա ավտոերթը օդից. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 18:4219 Ապր, 2026
  • Արման Բաբաջանյանը հայտնել է ԱԺ ընտրություններում պատգամավորության թեկնածուներից առաջին երեքի անունները 18:1119 Ապր, 2026
  • Ոստիկանության ծառայողները կօգտվեն պետական հիփոթեքային վարկավորման շրջանակներում սոցիալական աջակցության ծրագրերից 16:2619 Ապր, 2026
  • Ապրիլի 20-21-ը հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է անձրև 15:5919 Ապր, 2026
  • Աշտարակ-Գյումրի հատվածում կառուցվել է առաջին տեխնիկական կարգի ճանապարհ. Վարչապետը ներկա է գտնվել ճանապարհահատվածի բացմանը 14:3719 Ապր, 2026
  • Երևան-Գյումրի ավտոերթ. վարչապետը լուսանկարներ է հրապարակել 14:1319 Ապր, 2026
  • Անվտանգությունը սկսվում է կրթությունից․ ՆԳՆ համաժողովում քննարկվել է մարդկային կապիտալի դերը 14:0019 Ապր, 2026
  • Արմեն Բաբալարյանը՝ 2025-ի Եվրոպայի հունահռոմեական ոճի ըմբշամարտի լավագույն մարզիչ 13:4219 Ապր, 2026
  • Փոփոխություններ՝ ՀՀ պետական և ոչ պետական բուհեր ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերի ընդունելության կարգում 13:3319 Ապր, 2026
  • Մալխաս Ամոյանը՝ 2025-ի Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշ 13:1519 Ապր, 2026
  • Մեկ օրում հայտնաբերվել են 10 հետախուզվող, 1 անհետ կորած. ՆԳՆ 13:0119 Ապր, 2026
  • Այսօր պայքարի մեջ կմտնեն ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի երկու ներկայացուցիչները. ԵԱ-2026 12:4519 Ապր, 2026
  • ՀՀ ԱԳ փոխնախարարը թուրքական լրատվամիջոցներին հարցազրույց է տվել. անդրադարձել է տարածաշրջանային զարգացումներին 12:3419 Ապր, 2026
  • Մրցույթ՝ Վիետնամի բուհերում 2026-2027 ուսումնական​​​​​​​ տարում սովորելու համար 12:1019 Ապր, 2026
  • Վարչապետը Գյումրիում է 12:0119 Ապր, 2026
  • Ապրիլի 19-ը Հայաստանում նշվում է որպես Հարկ վճարողի օր 11:4619 Ապր, 2026
  • Վահան Կոստանյանը և Կատարի ԱԳՆ պետնախարարը քննարկել են Մերձավոր Արևելքի անվտանգային իրավիճակը 11:2619 Ապր, 2026
  • Հարկ վճարելը ոչ միայն սահմանադրական պարտավորություն է, այլև յուրաքանչյուրիս ներդրումն է «Մեր մեծ ընտանիքի բյուջեում». ՊԵԿ նախագահ 11:2119 Ապր, 2026
  • ՄԻՊ-ն այցելել է Սպիտակ․ ուշադրության կենտրոնում են քաղաքացիական հասարակությունը և խոցելի վիճակում գտնվող խմբերի իրավունքները 10:3419 Ապր, 2026
  • Հրդեհ Թաիրով գյուղում. այրվել է փայտե քոթեջ 10:2519 Ապր, 2026
  • Վաշինգտոնում տեղի ունեցած պատմական իրադարձությունը շրջադարձային կդառնա ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլև ողջ տարածաշրջանի համար. Վահան Կոստանյան 10:2019 Ապր, 2026
  • Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին և ուղեկցել իրենց բնակավայր 10:0819 Ապր, 2026
  • Երևան-Գյումրի ավտոերթ. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 08:5019 Ապր, 2026
  • Հանրապետությունում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 08:4319 Ապր, 2026
  • Առավոտյան նախավարժանք Գյումրիի ելույթից առաջ. վարչապետը տեսանյութ է հրապարակել 07:4319 Ապր, 2026
  • ԱՄՆ-ի հետ բանակցությունների նոր օր դեռևս չի նշանակվել. Խաթիբզադե 01:0919 Ապր, 2026
  • Կապամոնտաժվի Մեղրիի ջրի մաքրման կայանը, կկառուցվի նորը 00:5319 Ապր, 2026
  • Շահերի պաշտպանության կազմակերպություն՝ ՓՄՁ ոլորտի համար. վարչապետի առաջարկն է 00:4119 Ապր, 2026
  • Կառավարությունը ներդրումային ծրագրերի շրջանակում մաքսատուրքից ազատելու արտոնություններ է տրամադրել մի շարք ընկերությունների 00:2119 Ապր, 2026
  • ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ 00:0419 Ապր, 2026
  • Սահմանվել են գնման գործընթացների կազմակերպման առանձնահատկություններ մարզական համալիրների կառուցման ծրագրի համար 23:5118 Ապր, 2026
  • Ունենք անձանց հաստափոր տրցակ, որոնք գործում են այլ երկրների օրակարգով. վարչապետ 23:4218 Ապր, 2026
  • Կբարելավվի փախստականների համար բնակարանային ապահովման լուծումների հասանելիությունը 23:3018 Ապր, 2026
  • Կապահովվեն բուհերում ընդունելության գործընթացի բնականոն իրականացման և կրթության առանձնահատուկ կարիք ունեցող դիմորդների համար խելամիտ հարմարեցումներ 23:1218 Ապր, 2026
  • Կհստակեցվի կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման փուլային կառուցվածքը 22:5718 Ապր, 2026
  • ՏԿԵՆ նախաձեռնությամբ ուսանողները ծանոթացել են «Հյուսիս-հարավ» ծրագրի ընթացքին 22:4918 Ապր, 2026
  • Իրանի շուրջ անորոշություններն ու Հայաստանը. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 22:4018 Ապր, 2026
  • «Արթիկ» ՔԿՀ-ում դատապարտյալները կսովորեն վաստակել 22:2718 Ապր, 2026
  • Նյարդերը քայքայող ամեն ապատեղեկատվությանն ընդառաջ խորը շունչ քաշեք և գործով զբաղվեք․ Ժաննա Անդրեասյան 22:2518 Ապր, 2026
  • ՀՀ-ում արդյունաբերական եղանակով խեցգետինների բուծման և աճեցման տեխնոլոգիայի ներդրումը կձևավորի խեցգետնաբուծական համալիրների ընդարձակ ցանց 22:1918 Ապր, 2026
  • 689 դպրոց, հազարավոր մասնակիցներ․ ավարտվել է բասկետբոլի դպրոցական առաջնությունը 22:0918 Ապր, 2026
  • NVIDIA-ի և Agile Robots-ի ներկայացուցիչները Հայաստանում․ քննարկվել են ԱԲ-ի զարգացման հնարավորությունները 22:0118 Ապր, 2026
  • Տնտեսության ֆորմալացումը՝ բիզնեսի աճի նախապայման 21:5418 Ապր, 2026
  • Կիրականացվի ՀՀ-ում պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագիրը 21:4218 Ապր, 2026
  • Մայիսի 3-5-ը Երևանում փակ կլինեն մի շարք ճանապարհահատվածներ 21:2018 Ապր, 2026
  • Լուրեր 21:00 | Ես այդ մարդկանց ցուցակն ունեմ՝ անուն-ազգանուններով. վարչապետը՝ գործակալների մասին 21:0018 Ապր, 2026
  • 19-րդ դարի Հայաստանի մասնագիտությունները. բացահայտում են աշակերտները 20:5918 Ապր, 2026
  • Երբ խոսում է լռությունը. քայլ առաջ՝ սեռական բռնության դեմ պայքարում 20:5618 Ապր, 2026
  • Հակասական տեղեկություններ Հորմուզի նեղուցի վերաբերյալ 20:5118 Ապր, 2026
  • Հայոց ցեղասպանության հուշահամալիրն ապրիլի 24-ին ընդառաջ պատրաստ է 20:4918 Ապր, 2026
  • Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման շրջանակում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ 20:4618 Ապր, 2026
  • Էներգաարդյունավետ շենքեր՝ Ստեփանավանի Ռումինական թաղամասում 20:4318 Ապր, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 18.04.2026 20:3918 Ապր, 2026
  • Դեպի ծանրամարտ ինձ տարան մտքերս. Նազիկ Ավդալյանը՝ ՇՊՀ-ում 20:3418 Ապր, 2026
  • Վահան Կոստանյանը Միացյալ Էմիրությունների նախագահի խորհրդականի հետ քննարկել են ՀՀ-ԱՄԷ տնտեսական համագորժակցության հարցեր 20:2918 Ապր, 2026
  • «Հյուավեյ» ընկերության ներկայացուցիչների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները․ հանդիպում ՀԾԿՀ-ում 20:2418 Ապր, 2026
  • Նիկոլ Փաշինյանը Երևան-Գյումրի ավտոերթի կազմակերպչական հարցերի մասին հիշեցում է արել 20:1918 Ապր, 2026
  • «Սաս Գրուպ» ընկերությունը 2025-ին 5 մլրդ 110 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 20:1118 Ապր, 2026
  • Պակիստանի գլխավոր շտաբի ղեկավարը Իրանին է փոխանցել ԱՄՆ նոր առաջարկները 20:0418 Ապր, 2026
  • Հարկ վճարելու մշակույթի նկատմամբ լինել ավելի հոգատար․ ՊԵԿ նախագահի հանդիպումը փոքր հարկ վճարողների հետ 19:5718 Ապր, 2026
  • Ուկրաինայի հարցով բանակցություններն առաջնահերթություն չեն. Լավրով 19:4918 Ապր, 2026
  • ՀԷՑ-ը պետական բյուջե է ուղղել շուրջ 4,1 միլիարդ դրամ․ Ռոմանոս Պետրոսյան 19:4118 Ապր, 2026
  • ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այցելել է Վենետիկի Սուրբ Ղազար կղզում գործող Մխիթարյան միաբանություն 19:3218 Ապր, 2026
  • Ֆրանսիայի Անտոնի քաղաքում բացվել է Երևանի Դավթաշեն թաղամասի անունը կրող փողոց 19:2218 Ապր, 2026
  • «5G կապի» թարմացման անվան տակ ստացվող հեռախոսազրույցներն ընդհատեք․ ոստիկանությունը զգուշացնում է 19:1418 Ապր, 2026
  • «Ավելի ուժեղ Եվրոպա՝ ավելի ուժեղ ՆԱՏՕ» մոտեցումը դաշինքի առանցքային նպատակն է. Շեկերինսկա 19:0918 Ապր, 2026
  • ՆԳՆ ստորաբաժանումները իրականացրել են հուշարձանների լվացման և հարակից տարածքների բարեկարգման աշխատանքներ 19:0318 Ապր, 2026
  • Կա հարկ՝ կա պետություն, չկա հարկ՝ չկա պետություն. վարչապետը հանդիպել է ՓՄՁ ներկայացուցիչների հետ 18:5418 Ապր, 2026
  • Ապրել ենք իրականության մեջ, որտեղ «Մերսեդես» քշողը նպաստ է ստացել. Նիկոլ Փաշինյան 18:4118 Ապր, 2026
  • ԱԺ նախագահը հանդիպել է Ստամբուլում գործող հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ 18:2918 Ապր, 2026
  • Իսրայելը վերսկսել է հարվածները Լիբանանին 18:1618 Ապր, 2026
  • Անահիտ Մանասյանն այցելել է Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր 17:5918 Ապր, 2026
  • Դատախազությունը պահանջում է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մխիթար Զաքարյանից հօգուտ պետության բռնագանձել 12 անշարժ գույք, շուրջ 960 միլիոն դրամ 17:5118 Ապր, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015