Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստում քննարկվել է արտասահմանյան ինտերնետ-խանութներից ծանրոցների անմաքսատուրք ներկրման շեմի նվազեցման հարցը՝ 100 եվրոյի՝ 2020 թվականի հուլիսի 1-ից, 50 եվրոյի՝ 2021 թվականի հունվարի 1-ից և 20 եվրոյի՝ 2022 թվականի հունվարի 1-ից։
«Որոշումը չընդունվեց, հանձնարարվեց ավելի խոր ուսումնասիրել հարցը և անդրադառնալ հարցին 6 ամիս հետո»,- տեղեկացրել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Ըստ ՌԴ մաքսային ծառայության (ԴՄԾ) ղեկավար Վլադիմիր Բուլավինի՝ 2019 թվականին հարկվող ծանրոցների թիվն ավելացել է հինգ անգամ։
«2019 թվականին շեմը 1000-ից 500 եվրոյի նվազեցնելուց հետո մաքսավճարներն ավելացել են, քանի որ ավելացել է «վճարովի» ծանրոցների քանակը՝ 2018-ի 56,8 հազարից մինչեւ 234,1 հազար 2019-ին, այսինքն՝ հինգ անգամ։ Վճարումները հասել են 895,6 մլն ռուբլու։ Դա երեք անգամ ավելին է, քան մեկ տարի առաջ»,- ավելացրել է Բուլավինը։