Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության նոր անդամ կդառնա Պավել Սարգսյանը: Այս մասին «Լուրերի» հետ զրույցում հաստատեցին խմբակցության միանգամից երկու անդամներ:
Հիշեցնենք, որ իշխանական «Իմ քայլը» խմբակցությունն այսօր հրատապ նիստ էր հրավիրել իր նախկին գործընկեր Հենրիկ Հարթենյանի առիթով, որը սկանդալային գրառում էր արել Ֆեյսբուքում:
Հարթենյանն իր էջում տեղադրել էր ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դստեր նկարը և «Ձեզ տեսնեմ, ժողովուրդ ջան» գրառումն էր արել։ Ճիշտ է՝ որոշ ժամանակ անց պարզվել էր, որ թիրախավորված էջը Հրայր Թովմասյանի աղջկան չի պատկանում, բայց «Իմ քայլը», փաստորեն, որոշեց պատժել ատելության խոսք տարածող իր երիտասարդ գործընկերոջը: