Իրաքից ստացված վերջին տեղեկությունների համաձայն՝ կիրակի գիշերը հինգ հրթիռ է արձակվել Բաղդադում կանաչ գոտու տարածքի ուղղությամբ, որտեղ գտնվում են մի շարք արևմտյան դեսպանություններ, ինչպես նաև երկրի խորհրդարանը, վարչապետի ու նախագահի նստավայրերը: Հիմնական թիրախը, սակայն, եղել է ԱՄՆ դեսպանատունը: Նշվում է, որ հրթիռակոծության հետևանքով զոհեր չկան, բայց կան ավերածություններ: Իրաքի կառավարության ղեկավարի պաշտոնակատար Ադիլ Աբդուլ Մահդին դատապարտել է հարձակումը՝ այն անվանելով «ագրեսիա»: