Ռուսաստանում թմրամիջոց տեղափոխելու համար դատապարտված իսրայելցի Նաամա Իսահարը ներման խնդրագիր է ներկայացրել իշխանությանը: Աղջկա ճակատագիրն անցյալ շաբաթ քննարկվել էր նախագահ Պուտինի Իսրայել կատարած այցի ընթացքում: Պուտինին նման խնդրագիր էր ներկայացրել նաև վարչապետ Բենամին Նեթանյահուն և դատապարտվածի մայրը Երուսաղեմում կայացած հանդիպման ժամանակ: Ռուսաստանի նախագահը խոստացել էր նպաստել դրական որոշման կայացմանը, իսկ մամուլի քարտուղար Պեսկովն էլ հայտարարել էր, որ աղջկա ազատ արձակումը հնարավոր է նրա ներման հայցի հիման վրա: