ՄԱԿ-ը պաշտպանել է Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամ պետությունների ղեկավարների հանդիպում անցկացնելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը: Ռուսաստանի առաջնորդի նախաձեռնությունը ողջունել են նաև Չինաստանը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունը նշել է, որ Մոսկվայից սպասում են մանրամասն առաջարկ:
Պուտինը համարում է, որ ՄԱԿ-ի հիմնադիր երկրներն են պատասխանատվություն կրում աշխարհում տիրող իրավիճակի համար և կոչ է արել հանդիպումը նվիրել նոր մարտահրավերներին հավաքական պատասխանների որոնմանը: