Պոլիէթիլենային տոպրակի քայքայման համար անհրաժեշտ է առնվազն 400-500 տարի: Օդի աղտոտման հիմնական ապրանքները հենց պլաստիկե ապրանքներն են. դրանք քայքայում են մարդու առողջությունը, որովհետև հայտնվում են ամենուր: Նույնիսկ՝ մեր գործածած խմիչքների մեջ:
Հենց այս գիտակցմամբ է Հայաստանը միացել մոլորակը փրկելու համաշխարհային ջանքերին: Նախորդ օրը կառավարությունը հավանություն է տվել պոլիէթիլենային տոպրակներն արգելու օրենքի նախագծին, և եթե ԱԺ-ում այն հաստատվի, 2020 թվականի հունվարի 1-ից մեզանում կարգելվեն նման տոպրակների գործածումը: Որոշ ժամանակ անց անդրադարձ կլինի նաև պլաստիկե շշերի և մեկանգամյա սպասքի արգելքին: